...

Ո՞րն է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը

Ո՞րն է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը

Երեկ քննարկումների առանցքում էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացրած «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը: 2528 մետր բարձրությամբ Հատիս լեռան վրա նախատեսվում է կառուցել 1700 աստիճան, ճոպանուղի, որոնցով քաղաքացիները պետք է հասնեն 77.7 մետր բարձրությամբ արձանի մոտ: 

2019-ին այս լեռան տարածքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել էր 3000 տարվա վաղեմության ամրոց: Հնավայրի փաստագրմանը մասնակցել է նաև Հայ-իտալական հնագիտական արշավախմբի հայկական կողմի համաղեկավար, հնագետ Արթուր Պետրոսյանը։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ թեև շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, սակայն ամրոցի մեծ մասը մինչև հիմա կատարված աշխատանքների հետևանքով ոչնչացվել է: «Վնասներ հասցվել են հիմնականում կենտրոնական մասին։ Կենտրոնական հատվածի շինությունները չկան։ Անդառնալիորեն վնասվել են արևմտյան շինությունները»,- ասել է նա։

Ծառուկյանին չի կարելի մեղադրել։ Մարդու տեսակը, որակներն ու արժեքային համակարգը ձևավորվել են մի միջավայրում, որտեղ ավերակներ են տիրել։ Նրան ինչ, թե որտեղ ինչ ամրոց ու շինություն կա, թե դրանք ինչի վկայություն են կամ ինչ հնարավորություններ կարող են տալ քաղաքակրթությանն առհասարակ։ Այնպես որ Ծառուկյանն այս պատմության հետ այնքան առնչություն ունի, ինչքան խոզը տուռնիկի հետ։ Ստեղծված իրավիճակի, մասնավորապես 3000-ամյա հնագիտական արժեքավոր ինստիտուտը անդառնալիորեն ավերելու պատասխանատվությունը կարելի է վերագրել իշխանությանը։ Ավելի կոկրետ՝ Նիկոլ Փաշինյանին։ Ինչո՞ւ, որովհետև իշխանության տարբեր օղակներ ու ինստիտուտներ հայտարարել են ծրագրի անթույլատրելիության մասին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լսել ու տրամագծորեն հակառակ որոշումն է կայացրել, կայացրել ու այն պարտադրել բոլորին։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞րն է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը։ Երկար մտածելու կարիք չկա, որովհետև նրանց միջև տարբերություն պարզապես չկա։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2947 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ