...

Վերջապես Գագիկ Ծառուկյանն իր ճիշտ տեղում է

Վերջապես Գագիկ Ծառուկյանն իր ճիշտ տեղում է

Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 5-ին հանրահավաք է անցկացնելու։ Tert.am-ը ամենամեծ արտախորհրդարանական ուժից` Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից փորձել է մեկնաբանություն ստանալ` մասնակցելո՞ւ է կուսակցությունը հանրահավաքին, թե՞ ոչ, ինչո՞ւ առհասարակ չեն մասնակցում և ի՞նչ մեկնաբանություն ունեն շրջանառվող լուրերի մասին, որ չնայած Ծառուկյանի հայտարարություններին, միևնույն է՝ նա համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ, կառուցապատումների թույլտվություն է ստանում և այլն։ ԲՀԿ-ականներ Արման Աբովյանը, Շաքե Իսայանը, Միքայել Մելքումյանը, կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը տարբեր պատճառաբանություններով անպատասխան են թողել լրատվամիջոցի այս հարցադրումները։ 

Չմեկնաբանելը դիրքորոշում է՝ չեն մասնակցելու։ Ինչո՞ւ մասնակցեն, երբ ստեղծված իրավիճակում մաքսիմալ օգուտով են դուրս գալիս՝ Ծառուկյանը շարունակում է բարգավաճել։ Իսկ նրա «հավատավորների» թիվ մեկ նպատակն ու գործելու մոտիվացիան եղել է ու կա Ծառուկյանի բարգավաճման գործընթացը հնարավորինս երկարաձգելը։ Ինչքան երկարի, այնքան իրենք ապահով կլինեն՝ աշխատանք կունենան, որոշակի ստատուս կապահովեն, լավից-վատից կապրեն։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, իրավունք չունի Ծառուկյանից նեղանալու։ Սխալ տեղում են աճեցրել Ծառուկյանին․ քաղաքական միջավայրի համար այս տեսակը մոլախոտ է, ոչ ավելին։ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին ճիշտ տեղում է շարունակում աճեցնել կամ պարարտացնել՝ քաղաքական դաշտից դուրս՝ սեփական բոստանում։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   847 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ