...

Համ էլ աննախադեպ մազոխիստ են

Համ էլ աննախադեպ մազոխիստ են

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան լանջին գտնվող նոր հողակտորներ է ձեռք բերել։ «Հետք»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022 թ.-ի օգոստոսի 10-ին։ Ծառուկյանի հիմնադրամին օտարվել է ընդհանուր 7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողակտոր։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարի կամ արդեն վճարել է 2 միլիոն 766 հազար դրամ։ Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Ծառուկյանի հիմնադրամը ավելի վաղ սեփականության իրավունքով ձեռք էր բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ 
    
Լրիվ մազոխիստ են։ Մաս-մաս, կոպեկների դիմաց Հատիս լեռն օտարում են։ Ի վերջո՝ կարելի է, չէ՞, այն միանգամից օտարել Ծառուկյան ընտանիքին ու թեման փակել՝ հանրային քննարկումներն էլ, Քրիստոսի արձանն էլ հետը։ Ավելի լավ չէ՝ մարդիկ միանգամից ասեն այն ամենը, ինչ մտածում են ու անցնեն իրենց գործերին։ Թե՞ սա էլ հաճույքի նոր ձև է՝ ամեն օր, դոզավորված ու շարունակական լսել Ծառուկյանի գերդաստանի, նրան նման հնարավորություն տվողների ծագումնաբանությունը՝  յոթ պորտ հետ ու առաջ կտրվածքով։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ