...

ՔՊ-ականը գերազանցեց Թունելի Հակոբի ռեկորդը

ՔՊ-ականը գերազանցեց Թունելի Հակոբի ռեկորդը

«Եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են, և քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաև դրական բան կա, որովհետև շուկան, տնտեսությունը աշխուժանում է ուժեղ, և հետո այն, որ ձեր հարազատի աշխատավարձը բարձրանում է, ձեր աշխատավարձը բարձրանում է, մյուսի աշխատավարձը բարձրանում է և դրա համար գործընթացին չպետք է միակողմանի նայեք»,- «Առավոտ» օրաթերթին ասել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ժամանակին մի պատգամավոր կար՝ Թունելի Հակոբը, որն ասաց, թե մսի թանկացումը աղքատների վրա չի ազդում, որովհետև նրանք, միևնույնն է, միս չեն ուտում։ Այնպիսի աղմուկ բարձրացավ, որ այդ պատգամավորը հետո շատ երկար չէր կարողանում մարդամեջ դուրս գալ, անգամ հետո պարզաբանեց ասածը՝ որոշակիորեն փոխելով հայտարարության նախնական իմաստը։ Այսօր Աղազարյանը, ըստ էության, գերազանցել է Թունելի Հակոբին՝ ասելով, որ եթե քաղաքացին այս թանկացումների ֆոնին այնուհանդերձ ապրում է, ուրեմն այդտեղ դրական բան կա։ Ի դեպ, օրերս համացանցում մի տեսանյութ էր պտտվում, որտեղ քաղաքացուն հարցնում են, թե ինչպես է վերաբերվում թանկացումներին, նա էլ պատասխանում է, թե թանկացումներ չեն եղել, պարզապես նախորդ տարի ամեն բան էժան էր։ Էնպես որ՝ Աղազարյանը ճիշտ է՝ ինչքան վատ, այնքան լավ բանաձևով պետք է առաջ շարժվել։  

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ