...

Նրանց խոզանոցը, մեր հավանոցը

Նրանց խոզանոցը, մեր հավանոցը

«Լուկաշենկոները և մարգարիտասիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին», «Էդպիսի գնահատականներ տալուց առաջ լավ կլինի Լուկաշենկոն Մինսկի օդանավակայան մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց»,- հայտարարել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հակադարձելով Բելառուսի նախագահի վերջին հայտարարությանը։ 

Վայ, փաստորեն վիրավորվել է, և այդ վիրավորանքից էլ այս «հզոր» հակադարձումն է ծնվել։ Հիմա Լուկաշենկոյին կզեկուցեն՝ ԱԺ մի պատգամավոր երեսով է տվել օդանավակայանիդ մաքրությունը, և Լուկաշենկոն կամաչի ու կզղջա իր ասածների համար։ Դե, Մարգարիտա Սիմոնյանի մասին էլ չասենք։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս մարդիկ իսկապես չեն կարողանում պատշաճ հակադարձել նրանց, որոնք իրենց ասելիքով հարվածում են պետության հեղինակությանը։ Քաղաքական խոսք է հնչել, Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը գնալու տեղ չունի: Ասել է՝ «Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պետք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»: Պարզ հայտարարել է, թե քանի որ գնալու տեղ չունենք, Միութենական պետությունը իսկական մեր տեղն է։ Եվ հիմա փոխարենը նույն ցինիկությամբ քաղաքական տեքստ հնչի՝ առնվազն ԱԳՆ մակարդակով, մերոնք Հովիկ Աղազարյանին են ապավինել։ Էն էլ, թե ձեր օդանավակայանը խոզանոց է հիշեցնում։ Է որ բանը հասնի խոզանոցին, իրենց պատգամավորներն էլ մեր խոզանոցներին են անդրադառնալու։ Չնայած՝ դժվար էլ Աղազարյանին կարևորեն ու որոշեն մի բան ասել այդ թեմայով։ 

Գոհար Վեզիրյան

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2066 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ