...

Թուրք չէ, թրիք

Թուրք չէ, թրիք

Երեկ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է Armdaily.am-ը՝ մանրամասնելով․ «Աղազարյանին սրճարանում ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»»։ Ըստ կայքի տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել, և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։ Վերջինս ավելի ուշ չի հերքել միջադեպի փաստը, բայց հավելել է՝ մեկնաբանելու ոչինչ չունի։ «Միջադեպ էր պարզապես, քաղաքացի երիտասարդ տղա էր»,- ասել է Աղազարյանը։ Նա հաստատել է, որ երիտասարդը պատգամավորի ներս մտնելուց ասել է, որ «էս թուրքերը երկիրը հանձնել են»։ «Հա, հետո խոսքի մեջ ասեց։ Արդեն չեմ հիշում, խառն էր, բան չկա, մեկնաբանելու բան էլ չունեմ»,- եզրափակել է Աղազարյանը։

Աղազարյանը Խաչատուր Սուքիասյանի ֆոնին ահագին ադեկվատ է։ Հասկացել է, որ դիմացինը երիտասարդ տղա է, գուցե մի քիչ տաքարյուն, և դրանից ոչ քաղաքական սկանդալ է բարձրացրել, ոչ էլ ոստիկանություն է ահազանգել։ Մի խոսքով՝ ծածկադմփոց է արել ու անցել է առաջ։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը գնացել-հասել է Հ1 ու դրա եթերից թուրք է ասում այն մարդկանց, որոնք իշխանությանն են ասում թուրք։ Եթերում Սոս Ջանիբեկյանի հետ կատարվածի վիդեոն են դնում, որ նայի։ (Վիդեոյում քայլերթի մասնակիցներից մի քանիսը թուրք են գոռում դերասանի հետևից և շիշ են շպրտում նրա ուղղությամբ): Նայելուց հետո մեկնաբանում է այնպիսի փութաջանությամբ, որ շնչահեղձ է լինում։ Նույն շնչահեղձությունն արդյոք արձանագրվե՞լ է, երբ դիտել է դիահերձարաններում պոլիէթիլային տոպրակների մեջ փաթաթված ու գետնին շպրտված տղաների դիակների կադրերը։ Դե չէ․․․երևի նրանք ոչինչ չեն արել Արցախի համար, իսկ Սոսը՝ այսօր ու վաղը կրծքով է կերակրելու արցախցիներին։ Ուրեմն՝ թուրք չէ, հայ է, և թուրք են նրանք, որոնք հային թուրք են ասում։ Մակարդակ։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3144 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ