...

Սերժի Վաչոյին փոխարինելու է եկել Նիկոլի Գռզոն

Սերժի Վաչոյին փոխարինելու է եկել Նիկոլի Գռզոն

Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սևան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հարևանությամբ, 2019թ. նոր առանձնատուն է կառուցվում: Դրա տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին․ տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթը հիշեցրել է 2018-ի նոյեմբերի 29-ի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «առաջին պայմաններից մեկը Սևանը այդ ցանցային ցանկապատներից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, և Սևանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Հոդվածագիրը նաև հավելել է, որ Արման Հակոբջանյանը Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում, Հայաստանում ևս նա պետգնումների մրցույթների ակտիվ հաղթող է և ճանապարհներ է նորոգում: Եվ ահա այս ամենի վերջում հնչում է վերջին ակորդը․ «Նա ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է»։ 

Խաչատուր Սուքիասյանի մտերիմները ամեն ինչ կարող են, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի Վաչոյի մտերիմներն էին կարողանում անել ամեն ինչ։ Այս իմաստով բան չի փոխվել, միայն հին անուններն են մոռացվել, և նոր անուններ են հայտնվել ասպարեզում։ Սերժի Վաչոյին փոխարինելու է եկել Նիկոլի Գռզոն։ Եվ եթե Սերժի Վաչոն առանձնապես լավը, արդարամիտ, կիրթ ու զարգացած լինելու կոմպլեքսով չէր տառապում, ապա Գռզոյի դեպքում այս ամենին զուգահեռ առկա է այս կոմպլեքսը, ըստ այդմ՝ հավակնությունը տարբերվել իշխանության օլիգարխներից։ Այս իմաստով Սերժի Վաչոյի տեսակն ավելի ընկալելի է, քան Գռզոյինը, որովհետև առաջինը պակաս վտանգավոր է հանրային օրգանիզմը քայքայելու տեսակետից, քան երկրորդը։ Ինչո՞ւ, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարել միշտ կարելի է, հնարավոր է նույնիսկ արդյունքներ գրանցել, իսկ մանիպուլյացիայի ու մեծամիտ տգիտության դեպքում շանսը գրեթե զրոյական է։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1986 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ