...

Ի՞նչ է արել կամ ի՞նչ չի արել Ֆլեշի Բարսեղը

Ի՞նչ է արել կամ ի՞նչ չի արել Ֆլեշի Բարսեղը

«Երբ 44-օրյա պատերազմը սկսեց, մեր ընտանիքը 650 միլիոն դրամից ավել գումար վճարեց Հայաստան հիմնադրամին։ Հիմա ես հարց եմ տալիս՝ ծագումով ղարաբաղցիները, որոնք Հայաստանի Հանարապետությունում ունեցել են մենաշնորհներ, որոնք ունեցել են պաշտոններ, հարստացել են, միլիարդներ են կուտակել, ինչքա՞ն գումար են ուղարկել հիմնադրամին Ղարաբաղի համար։ Էլ չեմ ասում, որ այդ օրերին մենք մեր եղբայրներով, բոլոր ընկերներով, Ղարաբաղի մեր եղբայրներն ու ընկերները ինչ ուզել են, մենք ամեն ինչ արել ենք, որ դա մեկ ժամ շուտ հասցնենք Ղարաբաղ։ Հիմա գանք Ղարաբաղի ծագում ունեցող մեր ընկերները, և հարցնեմ՝ ի՞նչ են արել իրենք Ղարաբաղի համար։ Ես պարզ ասում եմ՝ ես ի՞նչ եմ արել: Հիմա թուրքը ո՞վ ա։ Խոսքը այստեղ բնակվող, հարստություններ կուտակած, բիզնես չարած, բայց միլիարդատեր դարձած քաղաքացիների մասին է, չգիտեմ էլ՝ Հայաստանի՞, թե՞ Ղարաբաղի քաղաքացիություն ունեն»։ Սա մեջբերում է մոտ մեկ շաբաթ առաջ Հանրային հեռուստաընկերությունում հյուրընկալած ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հարցազրույցից։ 

Մեկ շաբաթ սպասում էինք, որ որևէ մեկը ուղղակի կամ անուղղակի կարձագանքեր Սուքիասյանի այս հայտարարություններին։ Բնականաբար, խոսքը հենց պատգամավորի մատնանշած մարդկանց շրջանակի մասին է։ Որևէ մեկն այդպես էլ չարձագանքեց, երևի այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուրը կարծել է, թե խոսքն իր մասին չէ։ Իսկ մեզ մոտ հարց առաջացավ, թե օրինակ՝ ի՞նչ է արել կամ ի՞նչ չի արել Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը Արցախի համար։ Ժամանակն է, որ հիմնադրամը մի տեղեկանք պատրաստի, և տրամադրի հանրությանը, որտեղ կփորձենք գտնել ու տեսնել ծագումով ղարաբաղցի միլիարդատերերի փոխանցումները, այդ թվում՝ Ֆլեշի Բարսեղինը։ Պատերազմի օրերին խոշոր նվիրատվություն անողների ցանկում նրա անունը չի հնչել։ Հնարավոր է՝ փոխանցումն անանուն է եղել ու չի ցանկացել բարձրաձայնել դրա մասին։ Հնարավոր է, որ փոխանցում չի արել։ Եվ ուրեմն՝ հասարակությունը իրավունք ունի իմանալու-ճանաչելու բոլոր այն ծագումով ղարաբաղցիներին, որոնք իսկապես միլիոնատերեր են դարձել այս տարիներին, բայց 44-օրյային չեն կամեցել իրենց ունեցվածքի կեսից պակասը նվիրաբերել Արցախին։ Սա այն դեպքն է, երբ դժվար է չհամաձայնել Սուքիասյանի հետ։ Մարդը հարց է տվել՝ հիմա ո՞վ է թուրքը։ Պատասխանեք՝ իմանանք։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3677 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ