Տրամաբանությունից թոփալը
«1997 թ․ եղել է այդպիսի հնարավորություն․․․․շատ տաղանդավոր մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ ինչի՞ եմ ես Լևոն Տեր-Պետրոսյանին հարգում։ Լևոն Տեր-Պետրոսյանի կենցաղը մտավորականի կենցաղ է։ Ինչո՞ւ եմ Փաշինյանին հարգում։ Փաշինյանի կենցաղը մտավորականի կենցաղ է։ Իսկ մյուս նախագահների կենցաղը օլիգարխների կենցաղ է, պա՞րզ է ձեզ։ Եթե մարդը մտածում է մեր երկրի մասին․․․ այ, երկրի մասին մտածել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 97 թվականին ասել է՝ ինչ-որ հնարավորություն կա, որ հօգուտ Հայաստանի լուծվի այդ խնդիրը։ Ինչո՞ւ չլսեցին, լրիվ այլ ուղղությամբ տարան Հայաստանի Հանրապետության և քաղաքական համակարգը, և տնտեսական ու պետական համակարգերը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Մի բան էն չի։ Սուքիասյանի տրամաբանությունն ակնհայտորեն կաղում է։ Ուզում ենք մեզ համոզել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի կենցաղավարության և նրանց՝ մտավորական լինելու միջև հավասարության նշան դնելը պարզապես չտրամաբանող մարդու վարքագծի դրսևորում է։ Հակառակ դեպքում սա զզվելի մանիպուլյացիա է, քանի որ ակնհայտորեն տարբեր են առաջին նախագահի և Փաշինյանի կենցաղները։ Ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի հետ կենցաղ չենք կիսել Սուքիասյանի նման, բայց պարտադիր չէ կենցաղ կիսես, որ տեսանելի լինի այդ տարբերությունը։ Տեսածի ու չտեսածի, ուսյալի և տգետի, տրեխի և գեղագետ մտքի հակադրումից պարզապես չի կարող ընդհանուր եզրակացություն ծնվել։ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը ընդհանուր մի բան ունեն՝ Գռզոն։ Երկուսին էլ ամուր կպած է եղել իշխանության հոտ առնելիս։ Հաշվարկն աշխատել է։
Գոհար Վեզիրյան