...

Գագիկ Ծառուկյանի երազը

Գագիկ Ծառուկյանի երազը

Արդեն մի քանի օր է, ինչ անցկացնում է «Արարատցեմենտ» գործարանում: Կանգնած մեծ վառարանի մոտ՝ երկու ձեռքով այնտեղ է նետում ինչ-որ փաստաթղթեր և քրեական գործերի նյութեր:

«Արա, լավ, էս ինչքա՞ն գործ կա վրես»,- մտածում է ինքը և այդ պահին լսում Արման Աբովյանի ձայնը: «Շե՛ֆ, երկու ֆուռ նոր փաստաթղթեր ենք ստացել, ասեմ՝ դատարկե՞ն, թե՞ մնա վաղը»: «Ա՛յ անհետ կորած, կլինի՞ դոդ-դոդ չխոսաս, ի՞նչ վաղը, հիմա դատարկեք ու վառեք»:

Լսվում է կանացի ձայն. «Շե՛ֆ»: «Նառա՛, դու սո՛ւս: Էս կաշը դու էլի եփեցիր, հիմա, որ տամ, աչքդ կապտեցնեմ, կասեն՝ Ծառուկյանը բռնարար է»:

Պատկերը փոխվում է:

Նստած «Կենտրոն» հեռուստաընկերության երեկոյան լուրերի թողարկումն է դիտում: Երկու ռուս «բաբուշկա» իջնում են համապատասխան սպիտակ «Նիվաներից» և շատ ուրախ դեմքերով պատմում իրենց երիտասարդության տարիների ծանոթություններից մեկի մասին:

«Ցառուկյան Գագիկ բիլ օչեն խառոշիմ մալադիմ չելավեկըմ, գալանտնիմ, աբխադիտելնիմ, կռասիվը ուխաժիվլ, դարիլ ցվետի ի կանֆետի: Նիչեվո տակովը նե բիլ, շտո պիշետ գազետա էտովը Նիկոլը: Էտը վսյո պռադելկի ՍՇԱ ի Սորոսը: Մի տրեբույըմ, չտո բի պռավիտելստվո Արմենիի պամենյալոս նա 100 պռացենտով ի նաշ մալադոյ չելավեկ Գագիկ ստալ պռեմիեռ մինիստըռըմ վաշեյ ստռանի: Եսլի նյետ, ատկլյուչիմ գազ»:

Արթնանում է լորդուհիներից մեկի զանգից: «Միստըռ Ծառուկյա՛ն, դուք մեզ խայտառակել, մենք արգելում են ձեզ այլևս մեր անունը տալ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ