«Նիկո՛լ, ուղիղ եթերում հրավիրում եմ քեզ բանավեճի»․ Նաիրա Զոհրաբյան:
«ՉԻ». Փաստորեն Նաիրա Զոհրաբյանը հաղթահարել է վախը, քանի որ երկու տարի առաջ Հայկ Մարությանին էր հրավիրում բանավեճի՝ պայմանով, որ հանկարծ հետը չբերի Նիկոլ Փաշինյանին:
Տիկինը 15 տարի է, ինչ պատգամավոր է, բայց տեղյակ չէ քաղաքական սուբորդինացիայի մասին: Եթե ասելիք ունեք, ապա Փաշինյանին բանավեճի պետք է հրավիրի ձեր կուսակցության ղեկավարը: Թե՞ նա միայն լուրջ հանդիպումների է մասնակցում, ասենք՝ Քոչարյանի կամ Սարգսյանի հետ: Հուշեք, պատրաստեք, պարապեք հետը, թող հրավիրի բանավեճի: Չտեսնված շոու կլինի: «Յութուբի» դիտումների վրա միլիոններ աշխատելու հնարավորություն կընձեռվի:
Իմիջիայլոց, եթե իսկապես սրտներդ բանավեճ է ուզում, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ եք դեմ արտահերթ ընտրություններին: Համաձայնվեք, թող քարոզարշավ լինի, և այնքան բանավեճեր կլինեն, որ դուք էլ կհոգնեք:
Հ.Գ. Իշխանությունը ճիշտ կանի կոնտր առաջարկ անի «Բարգավաճին». Ծառուկյանին բանավեճի հրավիրի Լենա Նազարյանը կամ Լիլիթ Մակունցը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: