...

Շեֆիդ մեդալներից գոնե ամաչիր

Շեֆիդ մեդալներից գոնե ամաչիր

«Միգուցե վերջում Արսեն Թորոսյանին «Արիության մեդա՞լ» տանք»:

Հարցադրման հեղինակը Նաիրա Զոհրաբյանն է:

«ՉԻ». Դժվար է ասել՝ Թորոսյանն արժանի է մեդալի, թե ոչ: Ի վերջո, որքան էլ հայտնի շրջանակները մանիպուլյացիաներ անեն, պարզ է, որ առողջապահական համակարգը՝ նախարարի գլխավորությամբ, բավական արդյունավետ դիմակայեց մարտահրավերին: Հատկապես եթե հաշվի առնենք, թե Զոհրաբյանի կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերներով ինչ վնասներ էր հասցրել առողջապահական համակարգին:

Բայց սա դեռ մի կողմ: Ով՝ ով, բայց Զոհրաբյանը իրավունք չունի հեգնել որևէ մեկին մեդալ հանձնելու փաստը: Ինքը չպետք է մոռանա, թե իր շեֆը ինչ մեդալների կրող է: Եվ այսպես.

2002 թվականին Գագիկ Ծառուկյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան՝ բարձր գնահատելով նրա եկեղեցաշեն գործունեությունը։

2003 թվականին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանած հրամանագրով ՀՀ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։

2007 թ. ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պարգևատրել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով։

2007 թ. օգոստոսի 26-ին հայրենական սպորտում ներդրած նշանակալի ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։

2007 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի և անձնական ներդրման համար ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Սուրբ իշխան Ալեքսանդր Նևսկու» աստիճանի շքանշանով։

2007 թ. նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական պարգևների կոմիտեի կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է «Դմիտրի Դոնսկոյ» առաջին աստիճանի շքանշանով հայ և ռուս ժողովրդների բարեկամության ամրապնդման գործում վաստակի համար։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2008 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

2009 թ. մայիսի 11-ին Միջազգային եվրոպական շարժման կողմից Գագիկ Ծառուկյանին շնորհվել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքների ակտիվ մասնակցության, երիտասարդ քաղաքական գործիչների և սերնդափոխության գործընթացի աջակցման և ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարածման համար։

2009 թ. սեպտեմբերի 12-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է ոսկե մեդալով Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի կողմից։

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2015թ.):

Գյումրու պատվավոր քաղաքացի, 2016թ.:

2016 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով:

2016 թվականին պարգևատրվել է ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

2016 թվականին արժանացել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևի:

Մի խոսքով՝ Ծառուկյան մի ասա, մի պրոֆեսոր հերոս դիվանագետ ասա:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1133 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ