...

Ամբողջ պրոբլեմը Ծառուկյանի մանդատի մեջ էր

Ամբողջ պրոբլեմը Ծառուկյանի մանդատի մեջ էր

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր գրություն է ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որում խնդրում է ներկայանալ ժամը 16։00-ին կայանալիք խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված է նաև Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու հարցը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ գրությունն ու գրել.

«Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։ Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաև պատգամավորական մանդատից։

Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»։

«ՉԻ». Սա ներքաղաքական ճգնաժամ չէ, ոչ էլ՝ քաղաքական բանավեճ: Նույնիսկ խենթանոց էլ չի: Սա բռնոցի-պպզոցի է: Սա է այսօրվա իրավիճակը:

Փոխանակ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իրականացվեն իրապես քաղաքակիրթ, սթափ քայլեր, ընկել են Ծառուկյանի մանդատի հետևից:

Օքեյ, Ծառուկյանին զրկեցիք պատգամավորական մանդատից: Դա ի՞նչ հարց է լուծելու: Պարպելո՞ւ է շիկացած մթնոլորտը, թե՞ ավելի է խորացնելու: Ծառուկյանո՞վ է պայմանավորված այս իրավիճակը: Շատ բարի, զրկեք մանդատից: Տեսնենք, դա ուր կտանի: Մենք գիտենք, թե ուր կտանի, բայց քանի որ ռազմական դրություն է, բան չենք ասում:

Ընդհանրապես, իշխանությունների շարքերում կա՞ն իրավիճակը ադեկվատ գնահատող մարդիկ: Որ Նիկոլ Փաշինյանին ասեին. կանգ առ, ապեր, քաղաքական բախումների փոխարեն քաղաքական երկխոսության գործընթաց սկսի: Ընդդիմության հետ մի սեղանի շուրջ նստի, իրավիճակից ելքեր գտեք, երկիրը մի տարեք դեպի նոր ցնցումներ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ