...

Գագիկ Ծառուկյանը՝ «ծուղակում»

Գագիկ Ծառուկյանը՝ «ծուղակում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան - Գագիկ Ծառուկյան հանդիպմանը, ասել է. «Նիկոլ Փաշինյանն ուզում է այն սուբյեկտներին, ում հետևից որոշակի ընտրազանգված կա, բերել, այսպես ասած, իր դաշտ՝ իբր թե համագործակցության միտումով: Քանի որ նա այդպիսի սովորություն ունի մարդկանց ծուղակը գցելու, գուցեև այս անգամ որոշել է Գագիկ Ծառուկյանին տեսնել այդ ծուղակում»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, Ռոբերտ Քոչարյանն էլ է ընտրություններից հետո հանդիպել Ծառուկյանի հետ, Սերժ Սարգսյանն էլ: Ոչ միայն հանդիպել էին, այլև կոնյակով, բանով, չխկացնել, դաշինք կազմել: Փաստորեն, իրականում այն ժամանակ Ծառուկյանին ծուղակի մեջ էին գցել: Ու մի քանի անգամ:

Դե, իսկ եթե Ծառուկյանին ծուղակի մեջ էին գցել, ստացվում է, որ Գևորգ Պետրոսյան էլ է մեկումեջ այդ ծուղակի մեջ հայտնվել: Փառք աստծո, Գևորգը մի կերպ դուրս եկավ ծուղակից, բայց ահա Ծառուկյանին չկարողացավ այդ հարցում օգնել: Լավ չեղավ:

Բայց ասեք, որ Գագիկ Ծառուկյանն ահագին շահեց այս ընտրություններից: Մի տոննա մարդ նստած էր նրա գրպանի վրա: Սրան փող տուր, նրան ոսկե կուլոն նվիրիր, երրորդին՝ սպիտակ «Նիվա»: Պրծավ էդ դարդից: Հիմա հանգիստ կարող է իր գործերով զբաղվել, թեկուզ՝ «ծուղակում»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3077 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ