...

Շատ թարս պահի խոսեց շքեղ տղան

Շատ թարս պահի խոսեց շքեղ տղան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արած այն հայտարարությանը, որ «սիստեմայի տակից հիվանդը դուրս է եղել և գնացել նշանդրեքի», և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն, ասել է.

«Եթե քաղաքացին իշխանությանը ձայն է տվել, պետք է վերջինս նրա կյանքը կազմակերպի: Քաղաքացին ձայն չի տալիս, որ մի քանի իշխանավոր իրենց համար շքեղ թռիչքներ կազմակերպեն, շքեղ հյուրանոցներում հանգրվանեն. քաղաքացին նրա համար է ձայն տվել, որ իշխանությունն իր կյանքը բարելավի»:

«ՉԻ». Էլի սա մեջ ընկավ: Սրանց հիմարության դոզան ավելի ուժեղ է, քան՝ կորոնավիրուսինը: Այսինքն, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնց անձնվիրաբար ծառայել է Գևորգ Պետրոսյանը, երևի արտերկիր մեկնելիս «կուկուրուզնիկով» էին թռնում, Փարիզում կամ Բադեն-Բադենում էլ հոսթելում մի հատ փոքր սենյակ էին վարձում, էնքան որ քնեին: 

Բայց քանի որ շքեղության մասին է խոսել Գևորգ Պետրոսյանը, ասենք, որ այս նեղ մաջալին, երբ հայտնի դարձավ ևս 2 կորոնավիրուսով հիվանդի մասին, նույն այդ պահին իր առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը, իր թագավորական պալատում առյուծի ձագի հետ ֆոտոսեսիա է անում:

Ոչ մի խոսք կորոնավիրուսից, ոչ մի խոսք՝ որ պատրաստ է իր բազմաթիվ հյուրանոցներից գոնե մեկը հատկացնել կարանտինի տակ գտնվողներին: Մարդը կորյուն է կերակրում:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3972 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ