...

Իմ ախպերը, ջան, ջան, ջան

Իմ ախպերը, ջան, ջան, ջան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի ինքը, եթե Գագիկ Ծառուկյանը նրան հորդորի «այո» քվեարկել սահմանադրական հանրաքվեին, ասել է. «Գագիկ Ծառուկյանը որ ասի՝ ավելի վտանգավոր բան արա, ես հանուն իրեն կանեմ, ինքը իմ ավագ եղբայրն է»:

«ՉԻ». Ցավդ էլ տանենք: Տղա է, տղա, այս Գևորգ Պետրոսյանը: Նատուրի, ճիշտը հարգող է: Իսկ ճիշտը մի հատ է. Գագիկ Ծառուկյանի ճիշտը: Մեծ ախպերը ոնց ասի, Գևորգը այդպես էլ կանի: Ասի՝ գնա ամբիոնից երգի, կերգի: Ասի՝ հետևից քացով խփի Ալեն Սիմոնյանին, կխփի:

Խորհրդարանում հենց նման սկզբունքային գործիչներ են անհրաժեշտ: Կարող է՝ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու են, բայց հլու-հնազանդ լինելու հարցում սկզբունքներից հրաժարվող չեն: 

Այնքան հետաքրքիր է, թե Գագիկ Ծառուկյանը իր փոքր ախպորը առաջիկայում ինչ վտանգավոր կարգադրություններ կանի, և ինչպես դրանք կկատարվեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ