...

Ո՞վ կպատկերացներ

Ո՞վ կպատկերացներ

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը 168.am-ին հայտնել է, որ իրենք ևս միացել են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։

«Դեռևս 1.5 տարի առաջ ասել եմ, որ մեր օրակարգում կա քաղաքապետի հրաժարականի հարցը: Ամեն ինչ սկսվել է «ԿամԱԶ» մեքենաների գնումներից, հետո շեյխերի ներդրումներից, որ այստեղ հիվանդանոց պետք է կառուցեին»:

«ՉԻ». Փաստորեն, ԲՀԿ-ն մինչև հիմա վառված է, որ շեյխերի անվան տակ հողատարածք կպցնելու գործը չի ստացվել: Այս պատմությունը մենք ծամել, ներկայացրել էինք, երբ ջրի գնով քաղաքի կենտրոնում փորձել էին մի քանի հեկտար հողատարածք վերցնել՝ իբր հիվանդանոց սարքելու համար:

Իսկ հիմա, քանի որ ԲՀԿ-ն միանում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, սա նշանակում է, որ իրենց երևի խոստացել են այդ հողատարածքը տալ: Թե չէ ի՞նչ իմաստ ունի միանալ այդ գործընթացին: Քաղաքապետարանում ԲՀԿ-ի ամբողջ իմաստը հենց հողեր կպցնելն է: 

Մի երեք տարի առաջ հարցնում էին՝ ո՞վ կպատկերացներ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, Նիկոլը կգա, էս կլինի, էն կլինի: 

Հիմա այլ հարց առաջացավ. ո՞վ կպատկերացներ, որ ԲՀԿ-ն դաշինք կկազմի Փաշինյանի հետ՝ Հայկ Մարությանին հանելու համար: Անքննելի են գործերը քաղաքականության: 

Հ.Գ. Իսկ ԿամԱԶ-ի մասով ընդհանրապես բան չհասկացանք. բա ի՞նչ անեին, «Նիվա» առնեի՞ն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ