...

Կորել են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անդամները. համարել անվավեր

Կորել են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անդամները. համարել անվավեր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է. «Մաթեմատիկական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդը շատ լավ կարող էր հասկանալ, որ Հանրապետության հրապարակում հավաքված է իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տված շուրջ 880 հազար քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը»:

«ՉԻ». Այսինքն, ըստ Իվետա Տոնոյանի, մարտի 1-ին այդ 880 հազար քաղաքացին պիտի իրենց բանուգործը թողնեին, գային Հանրապետության հրապարակ, որ իշխանությունների կազմակերպած հանրահավաքը հաջողված համարեր: Էն էլ ցրտի, ուժեղ ձյան ու սառնամանիքի պայմաններում: 

Իրականում, սա իշխանությունների հասցեին գովք է: 880 հազարի 3 տոկոսը կազմում է մոտ 27 հազար, ինչը բավական լուրջ թիվ է:  Վարչական լծակ-մծակ, հասկացանք, բայց եթե պարտված իշխանությունները այսքանից հետո կարողանում են այդքան մարդ հավաքել, ուրեմն, դեռ աջակիցներ ունեն, ռեսուրսներ ունեն:

Լավ, սա դեռ մի կողմ: Հարց է առաջանում. բա ընդդիմությո՞ւնն ինչու չի կարողանում մարդ հավաքել: Ո՞ւր են իր կողմնակիցները: Ուղղակի հիշեցնենք, որ ժամանակին ՀՀԿ-ն հայտարարում էր, թե ավելի քան 400 հազար անդամ ունի: ԲՀԿ-ն էլ հայտարարում էր, թե ավելի քան 300 հազար անդամ ունի: Իրականում շատ ավելի մեծ թվեր էին ներկայացրել, բայց թող այսպես մնա: Ստացվե՞ց 700 հազար: Ընդամենը այս երկու ուժի մասին ենք դեռ խոսում: Այդ 700 հազարի քանի՞ տոկոսն է ձեր հանրահավաքներին մասնակցում: Մենք թիվ ու տոկոս չասենք, ամոթ բան կստացվի: Դուք ասեք: Այնպես որ, իշխանության հանրահավաքի վրա ղժժալուց մի մոռացեք, որ ձեզ վրա էլ ղժժացող կա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ