...

Թրաֆիքինգի զոհերը

Թրաֆիքինգի զոհերը

«Պարոն Ծառուկյանն այս պահին զբաղված է նախընտրական ծրագրի մշակման աշխատանքներով, մենք առիթ ունեցել ենք ասելու, որ պարոն Ծառուկյանն անձամբ է գլխավորում գործընթացը նախընտրական ծրագրի կազմման: Իսկ ինչ վերաբերում է նախընտրական ցուցակի կազմմանը, ապա ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում ու հորդորում եմ թե՛ շահագրգիռ որոշ շրջանակների, թե՛ անձանց տարբեր հավանական սցենարներ շրջանառության մեջ չդնեն: Երբ ցուցակը պատրաստ լինի, ԲՀԿ-ն այն կներկայացնի հանրությանը»:

Այսպես է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանել Armlur.am-ի հարցին, թե որքանով է պատրաստ ԲՀԿ ցուցակը և անձամբ ինքը որ հորիզոնականն է զբաղեցնելու:

«ՉԻ». Այն, որ պարոն Ծառուկյանն է անձամբ կազմում-գրում ԲՀԿ ծրագիրը, հրաշալի է: Ուրեմն՝ համապատասխանաբար կունենանք նոր խոսք քաղաքագիտության մեջ:

Բայց խնդիրն ուրիշ բանի մեջ է: Իվետա Տոնոյանն արդեն երկու գումարումների պատգամավոր է, ուրեմն՝ կուսակցությունում ինչ-որ քաշ ունի, բայց պարզվում է՝ որևէ տեղեկատվության չի տիրապետում:

Այսպես բացահայտ խոստովանել, որ կուսակցությունում չկա ժողովրդավարություն, որ ոչ մեկը ոչինչ չի որոշում, որ ամեն բան կախված է մեկ մարդու քմահաճույքից, կարող է լինել միայն ԲՀԿ-ի հետ:

Տոնոյանը հազար տարվա խոսնակ է, կարող էր կարճ պատասխանել, որ դեռ քննարկումների մեջ են, բայց ոչ, հերթական անգամ խոստովանեց, որ իրենք ընդամենը ղազագիր ստորագրողներ են, երբ շեֆը կանչի ու ստորագրել տա, այդ ժամանակ էլ կիմանան, որ պատգամավորի թեկնածու են:

Մյուս կողմից էլ՝ պետք է գնահատել տիկնոջ անկեղծությունը. ասել է այն, ինչ կա: Ունենք կուսակցություն, որն ավելի շատ նման է մարդկանց թրաֆիքինգով զբաղվող կազմակերպության: Պարզապես գերի ընկածները կուշտ են ու գոհ իրենց կյանքից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ