ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
«ՉԻ». Ըհը՜: «Լուսավոր Հայաստանի» աչքը լույս: Քանի շաբաթ է, քուն ու դադար չունեին, ասում էին՝ մեզ մի պատգամավոր տվեք, Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից: Այստեղ-այնտեղ դիմեցին, բան չստացվեց:
Հիմա հարցը կարող է ինքն իրեն լուծվել: «Լուսավորին» խորհուրդ կտանք Սերգեյ Բագրատյանին իրենց խմբակցություն տանել: Շատ լավ մարդ է: Խելոք, կրթված, փորձառու: Ով տարել է, չի փոշմանել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 19, 2020