...

Ստացվեց սարքոցի

Ստացվեց սարքոցի

Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ շատ լուրջ խնդիրների են բախվում՝ կապված Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ծառայության հետ:

Խնդիրն այն է, որ հարյուրավոր մարդիկ պարզապես չեն կարողանում ավտոմեքենաների առք ու վաճառքի գործարքներ իրականացնել, ձեռք բերված տրանսպորտային միջոցը գրանցել, վարորդական իրավունքի քննությունների մասնակցել: 

Պատճառը Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ծառայության Երևանի ստորաբաժանման ծանրաբեռնվածությունն է: Թոխմախի գերեզմանների մոտ գտնվող ԳԱԻ-ն պարզապես անհասանելի է վարորդների համար: Հիմա գործարքներ կատարելու համար պետք է օնլայն հերթագրվել Roadpolice.am կայքում, բայց՝ Երևանի ստորաբաժանումը չի հերթագրում, փոխարենը առաջարկում է հերթագրվել մարզային ստորաբաժանումներում:

Այսինքն, օրինակ, հիմա երևանցին վարորդական վկայականի համար քննություն հանձնելու համար պիտի դիմի Գյումրիի ԳԱԻ, գնա, հասնի այնտեղ: Իսկ եթե քաղաքացին ծանրաբեռնվածության, աշխատանքի պատճառով ի վիճակի չէ ժամեր ծախսել՝ գնալ-գալու վրա, ուղղակի մի օր Ճանապարհային ոստիկանները կարող են նրա չհաշվառված մեքենան տանել տուգանային հրապարակ, տուգանել, վարորդական վկայականից զրկել:

Մարդիկ ի՞նչ մեղավոր են, որ Երևանի ԳԱԻ-ն ծանրաբեռնված է: Փոխանակ Երևանի ստորաբաժանումը մեծացնեն, նոր բաժիններ բացեն, թեկուզ՝ ժամանակավոր, ծանր վիճակի մեջ են դնում: 

Իսկ մեր ԳԱԻ-ներն էլ ծանրաբեռնված են, որովհետև վերջին ժամանակներում շեշտակի աճել են ավտոմեքենաների առք ու վաճառքի գործարքները, քանի որ Ռուսաստանից, Ղազախստանից այստեղ են գալիս, մեքենա գնում: Պլյուս, մոտոտրանսպորտային միջոցները պետք է պարտադիր հաշվառվեն: Կարելի էր այս ամենը մտածել, նախօրոք քայլեր ձեռնարկել, որ մարդիկ փաստի առջև չկանգնեին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   545 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ