Երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել նորագույն Հայաստանի ամենատուժած մարդիկ՝ արծվաշենցիները:
Պետության ղեկավարները հերթով գալիս են ու գնում, իսկ գյուղից, տնից, ունեցվածքից զրկված արծվաշենցիները մնում են իրենց խնդիրների հետ: Պետությունը խոստացել էր գումար հատկացնել արծվաշենցիների սոցիալական խնդիրները բարելավելու համար, 20 տարի է, դեռ տալիս է:
Հիմա ինչ-որ բան խոստանալու հերթը Նիկոլ Փաշինյանինն է: Կկատարի, թե՝ ոչ, կյանքը ցույց կտա:
«Չորրորդ իշխանություն», 12, 2019