...

Չորրորդ իշխանություն # 19/2021

Չորրորդ իշխանություն # 19/2021

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթի 2021 թվականի 19-րդ համարը՝ ինտերնետային տարբերակով։

Համարում նախ կարդացեք Չարենց.

ՉԿԱՐԾԵ՛Ս ԵՐԲԵՔ, ԹԵ ԱՇԽԱՐՀ ՄԵՐ-
ՄԵԶԱՆԻՑ Է, ՈՐ ՍԿԻԶԲ Է ԱՌՆՈՒՄ.
ԱՆՑՅԱԼԸ ՀԱՆԿԱՐԾ ԱՅՆՊԵ՜Ս Է ՀԱՌՆՈՒՄ,
ՈՐ... ՇՓՈԹՄՈՒՆՔԻՑ ՄԵՆՔ ԹՌՉՈՒՄ  ԵՆՔ ՎԵՐ։-
ՈՒՐԵՄՆ, ԼԱՐԻ՛Ր ՄԻՏՔԸԴ ՀՈՒՐՀՈՒՐԱՆ,
ՈՐ ՀՈՒՐՆ ԱՆՑՅԱԼԻ ՉԽԱՆՁԻ ՆՐԱՆ։

1-ին ԷՋ - ՈՉ ՄԻ ԹԻԶ ԵՎ ՉՈՌ

«ՉԻ» ՌԻԹՄՈՎՄԿՆԵՐԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԺՈՂՈՎԸ

2-րդ ԷՋ - ՇՈՒՍՏՐԻ ՀԱՐԻՖՆԵՐ 

Աշխարհը փոքրերի «շուստրիությունները» չի հանդուրժում

  • Հասկանալի է, չէ՞, թե ինչ է փորձում անել Նիկոլ Փաշինյանը։ Փորձում է դուրս պրծնել Ռուսաստանի ճանկերից, և ռուսական գրկում խեղդվելով՝ ձեռքը մեկնում է Թուրքիային։ Բայց սա աստվածաշնչյան առակը չէ, որտեղ երկու կանայք վիճում են երեխայի համար, Սողոմոնը հրամայում է կիսել երեխային, ու հարազատ մայրը հրաժարվում է՝ երեխայի կյանքը փրկելու համար։ Մեր դեպքում երկու կանանցից ոչ մեկը հարազատ չէ, ու երկուսն էլ առանց աչք թարթելու համաձայնվելու են մեջտեղից պատռել «երեխային»։

3-րդ ԷՋ - Օ­ՐԸ ԿԳԱ, ԲԱ­ՐԻՆ ՀԵ՞­ՏԸ

Կրակը հանգցնելու ժամանակը

  • Իրավիճակը բարդանում է նրանով, որ այս նոր խորհրդարանում ներկայացված ուժերն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ բոլորն էլ իրենց հիմնական խնդիրը՝ խորհրդարան մտնելը, լուծել են, մնացածը՝ օրը կգա, բարին հետը: Մոտավորապես սա է: 

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ. Նիկոլ Փաշինյանի երազը

  • Դեռ լույսը չբացված՝ զեկուցում են, որ կիրթ հարևանը հենց նոր շնորհքով ներխուժել է Արարատի մարզ։ Անմիջապես տեղից վեր է ցատկում, գոռում «Աննա, հլը էն տեղ գնալու կամուֆլյաժս բեր» ու մի քանի րոպե անց դուրս վազում՝ ընթացքում դուռումը ծամելով․․․ Իսկ ներքևում արդեն սպասում է Ալեն Սիմոնյանի գոլդ համարներով կարմիր տանկը, որի կողքին զգաստ կանգնած են Վաղարշակ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը։

4-րդ ԷՋ - ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՈՐՄԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՖԵՐԸ

  • Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին անուղղակի կերպով մեղադրել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրեն աննպաստ փաթեթ թողնելու մեջ:

ԼՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

♦ Քոչարյանը չի վստահում Միշիկի լրատվամիջոցներին

♦ «Կարմիր գրքում» հայտնվածները

5-րդ ԷՋ - ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ

  • Պետական մտածողությունը հենվում է հստակ հաշվարկի վրա, իսկ ֆիդայականությունն ու հայդատականությունը՝ բախտի բերման:

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՈՐՄԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԻՖԵՐԸ - 3

  • ...սրանք բոլորը՝ քոչարյանականները, սերժականները և նիկոլականները մեկ թշնամի ունեն երկրի ներսում: Այո՛, չեք սխալվում, Լևոն Տեր-Պետրոսյանն է, հետևաբար նորմալ պետությունը, պետականության շահը: 

6-րդ ԷՋ - ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ. ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՄ ՊԱՏԿԵՐԸ ՔՈ

Այլանդակությունը վախենում է մաքուր հայելուց

  • Չնայած մեր խիստ դեմոկրատ քաղաքական գործիչները մեծ հույսեր էին կապում զանազան եվրոպական կառույցների ու կոնվենցիաների հետ, կյանքն ապացուցում է, որ դրանք դատարկ բաներ են, եթե սովորական հայաստանցին չի ուզում պաշտպանել իր սովորական մարդկային, քաղաքացիական իրավունքները: Այո՛, չի ուզում, ոչ թե չի կարող:

7-րդ ԷՋ - ՆՄՈՒՇՆԵՐ ԱՇԽԱՀԻ ԽՈՀԱՆՈՑՆԵՐԻՑ

8-րդ ԷՋ - ԽԱՂԱՇԽԱՐՀ. Чем шире пропасть между богатыми и бедными, тем злее бой между фанатиками и скептиками.

  • Երեքշաբթի օրը կհանդիպեք Վլադիմիր Պուտինի հետ. պայմանավորվածություն ձեռք կբերեք, որ հաջորդ հանդիպման համար պետք է պայմանավորվածություն ձեռք բերել:

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի


«Չորրորդ իշխանություն» թիվ 19։ Անցեք հղումով, թերթեք, անհրաժեշության դեպքում խոշորացրեք կամ տպագրեք ձեր տպիչով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ