...

Հեշտ ու համեղ. Դդումե սուֆլե՝ գորգոնզոլայից կրեմով

Հեշտ ու համեղ. Դդումե սուֆլե՝ գորգոնզոլայից կրեմով

Գորգոնզոլա պանրի արտադրությունը հին ավանդույթ է և գոյություն ունի դեռ 10-րդ դարից: Ըստ լեգենդի՝ Գորգոնզոլա ավանից մի ցրված պանրագործ պանրի թարմ տարան մոռանում է նկուղում, որտեղ արդեն կախում էր պանրի պատրաստի գլուխները: Իսկ երբ հայտնաբերում է, որ պանիրն արդեն ներսից կանաչ բորբոսով է պատվել, որոշում է ամեն դեպքում փորձել այն: Եվ հաճելի զարմանք է ապրում համից: 

Այս սուֆլեի մեջ բուրումնավետ գորգոնզոլան հրաշալի համադրվում է դդումի հետ:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 400 գ դդում
  • 300 գ յուղոտ սերուցք
  • 3 ձու
  • 100 գ քերած պարմեզան
  • 1/2 բաժակ մաքրած ընկույզ
  • 150 գ գորգոնզոլա պանիր
  • 3-4 ճ.գ. կաթ
  • մեծ պտղունց աղացած մշկընկույզ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • կարագ և մանր չորահաց՝ տարաների համար

Պատրաստման եղանակը

  1. Դդումը մաքրեք կեղևից ու միջուկից, միջին չափի քառակուսիների ձևով կտրատեք և գոլորշու վրա պատրաստեք մինչև փափկելը՝ մոտ 20 րոպե: Բլենդերի մեջ լցրեք դդումը, սերուցքը, ձվերն ու պարմեզան պանիրը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մի պտղունց մշկընկույզ: Հարեք մինչև միատարր զանգված ստանալը:
  2. Կարագով պատեք սուֆլեի համար նախատեսված 6 տարաները, չորահաց ցանեք: Տարաները լցրեք դդմի զանգվածով՝ ծայրերից 1սմ ազատ թողնելով: Տարաները տեղադրեք 1/3 չափով ջուր լցրած տապակի մեջ: Տապակը 30 րոպեով տեղադրեք 170 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  3. Փոքրիկ կաթսայի մեջ տեղադրեք գորգոնզոլան ու լցրեք կաթը: Տաքացրեք, խառնեք մինչև փափկելն ու միատարր զանգված ստանալը:
  4. Տարաները հանեք ջեռոցից, սուֆլեների վրա լցրեք պանրից կրեմը և զարդարեք ընկույզով: Մատուցեք տոստերի հետ:

Խորհուրդ: Եթե որոշեք գորգոնզոլան ուրիշ պանրով փոխարինել, լավագույն տարբերակը ռոկֆորը կլինի: Ռոկֆորն ավելի սուր համ ունի, և անհրաժեշտ է, որպեսզի պանրի համը չչեզոքացնի դդմի համը: 100 գ ռոկֆորը բավական կլինի, պարզապես ևս 2 ճ.գ. յուղոտ սերուցք ավելացրեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ