Սարդինյան նյոկետին դասական սարդինյան մակարոնն է՝ խխունջի տեսքով: Այն ժամանակին պատրաստել են միայն տոներին: Տեղական բարբառով այս մակարոնը անվանում են «մալորեդուս», ինչը նշանակում է «հորթուկներ»: Բանն այն է, որ հորթը սարդինյան մշակույթի մեջ առողջության և լավ խոհանոցի խորհրդանիշն է, իսկ «մալորեդուսը» պատրաստելու համար լավագույն ալյուրն են օգտագործել: Համը հարստացնելու համար նաև քրքում են ավելացրել:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 400 գ նյոկետի մակարոն կամ խխունջի տեսքով մակարոն
- 600 գ հասած լոլիկ
- 4 ճ.գ. ոչխարի քերած պանիր
- 150 գ տապակելու երշիկ կամ խոզի մսի խճողակ
- 1 միջին չափի գլուխ սոխ
- մի պտղունց աղացած քրքում
- 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկների վրա դանակով խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի մեջ, ցողեք սառը ջրով և կեղևը մաքրեք: Հեռացրեք սերմերն ու հեղուկը: Պտղամիսը փոքր խորանարդների ձևով կտրատեք: Քրքումի վրա 2 ճ.գ. տաք ջուր լցրեք:
- Մանր կտրատեք սոխն ու երշիկները: Թավայում տաքացրեք ձեթը, սոխը մի փոքր տապակեք՝ չթողնելով, որ փոխի գույնը. մոտ 3-4 րոպե: Ավելացրեք երշիկները ու խառնելով 5 րոպե տապակեք: Եթե մսի խճողակ եք օգտագործում, այն պատառաքաղով տրորեք, որպեսզի գնդիկներ չառաջանան:
- Սոուսին ավելացրեք լոլիկները, քրքումը՝ հեղուկի հետ, աղ արեք, խառնեք ու պարբերաբար խառնելով՝ մոտ 30 րոպե էլ պատրաստեք:
- Մեծ կաթսայի մեջ 3 լիտր ջուր եռացրեք, աղ արեք և եփեք խխունջ-մակարոնը փաթեթի վրա նշված գրության համաձայն: Եփած մակարոնը լցրեք ցանցի վրա, թողեք՝ քամվի: Խառնեք սոուսի ու քերած պանրի հետ:
Մատուցեք տաք վիճակում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021