...

Քաղցր ու համեղ. Պանֆորտե

Քաղցր ու համեղ. Պանֆորտե

Պատրաստեք իտալական սուրբծննդյան կարկանդակը՝ պանֆորտեն:

Բաղադրիչները

  • 50 գ պնդուկ
  • 50 գ ընկույզ կամ նուշ
  • 100 գ թզի չիր
  • 100 գ ծիրանաչիր
  • 100 գ ալյուր
  • 2 թ.գ. կակաոյի փոշի
  • 1 թ.գ. աղացած դարչին
  • 1 թ.գ. մշկընկույզ (мускатный орех)
  • կես թեյի գդալ գինձ (кориандр)
  • կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ
  • 1 պտղունց աղացած սպիտակ պղպեղ
  • 20 գ շաքարի փոշի՝ մատուցելու համար

Սիրոպի համար

  • 100 մլ մեղր
  • 80 գ շաքարավազ
  • 1 ճ.գ. ջուր

Պատրաստման եղանակը

  1. Պատրաստեք սիրոպը: Կաթսայի մեջ խառնեք մեղրը, շաքարավազն ու ջուրը: Թույլ կրակի վրա տաքացրեք, 2-3 րոպե եռացրեք:
  2. Ստացված զանգվածը փրփրելու է, ուստի անհրաժեշտ է անընդհատ խառնել այն: Հանեք կրակից ու հովացրեք մինչև սենյակային ջերմաստիճան:
  3. Խորը պնակի մեջ լցրեք ընկուզեղենը, ավելացրեք համեմունքները՝ մշկընկույզը, կոճապղպեղը, դարչինը, գինձը և սպիտակ պղպեղը:
  4. Չրերը խոշոր կտրատեք ու լցրեք ընկուզեղենով պնակի մեջ:
  5. Նույն պնակի մեջ ավելացրեք ալյուրն ու կակաոյի փոշին: Լավ խառնեք:
  6. Ընկուզեղենով ու չրերով պնակի մեջ լցրեք սիրոպն ու լավ խառնեք:
  7. Տապակը պատեք կերակրի թաղանթով, վրան կարագ քսեք. մեջը լցրեք ստացված զանգվածն ու թաց ձեռքերով հարթեցրեք:
  8. Տապակը 30 րոպեով տեղադրեք 150 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: Փայլաթիթեղով հանեք ջեռոցից ու հովացրեք:
  9. Կարկանդակի վրա շաքարի փոշի ցանեք, կտրտեք ու մատուցեք:

Պանֆորտեն կարելի է նաև նախապես պատրաստել, փաթաթել այն կերակրի թաղանթի մեջ ու սառնարանում մինչև 6 ամիս պահել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   388 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ