...

Հեշտ ու համեղ. Բրնձով ապուր՝ վենետիկյան ձևով

Հեշտ ու համեղ. Բրնձով ապուր՝ վենետիկյան ձևով

Պատրաստեք այս համեղ ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 5 բաժակ հավի արգանակ
  • 60 գ կարագ
  • 0,5 թ.գ. աղ
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. կանաչի
  • 200 գ պահածոյացված ոլոռ
  • 100 գ պարմեզան պանիր
  • 150 գ երկար սպիտակ բրինձ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Գլուխ սոխը մաքրեք, լվացեք, մանր կտրատեք: Թավան տաքացրեք, ավելացրեք կարագը: Սոխը լցրեք կարագի վրա, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 10-15 րոպե:
  2. Սոխի վրա աղ արեք, ավելացրեք կանաչ ոլոռը: Խառնելով՝  սոխի ու ոլոռի խառնուրդը 2-3 րոպե տապակեք:
  3. Բրինձը լվացեք: Լվացեք ու մանր կտրատեք կանաչին:
  4. Սոխի ու ոլոռի խառնուրդը լցրեք կաթսայի մեջ, վրան լցրեք հավի արգանակը: Միջին կրակի վրա եռացրեք ապուրը: Ավելացրեք բրինձը: Բրնձի ապուրը եփեք 15-20 րոպե մինչև բրնձի պատրաստ լինելը: Աղ ու պղպեղ արեք՝ ըստ ճաշակի:
  5. Պանիրը անցկացրեք խոշոր քերիչով:
  6. Ապուրը լցրեք ափսեի մեջ, վրան լցրեք քերած պանիրն ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1539 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ