...

«Կարմիր գրքում» հայտնվածները

«Կարմիր գրքում» հայտնվածները

Հոգեբան Կարինե Նալչաջյանը մամուլի ասուլիսում հայտարարել է. «Նիկոլը նպատակաուղղված վախ ու սարսափ է տարածում»:

«ՉԻ». Էս հեչ: Կարինե Նալչաջյանն արդեն 20 տարի մեզ հիշեցնում է «Կարգին հաղորդման» սերիաներից մեկի բժշկին, որը բողոքում էր, թե իր ցուցանակի վրա տառասխալ էին արել. «Հոգեբանի» փոխարեն գրել էին «Հոգեկան»:

Մենք այլ թեմայի ենք ցանկանում անդրադառնալ. նկատե՞լ եք, որ մեր իշխանավորները, նախկին քայլողները, ներկա ու ապագա պատգամավորները, հրապարակավ չեն խոսում: Հարցազրույցներ չեն տալիս, ասուլիսներ չեն հրավիրում: Չկան, գոյություն չունեն: Այս ընտրարշավի ժամանակ երևացին մի երկու տեղ, մի քիչ պողպատի, մուրճի շուկայական գներից ու Հայաստանի ապագայից խոսեցին, հետո հայտնվեցին Հայաստանի քաղաքական դաշտի «Կարմիր գրքում» որպես անհետացող տեսակ: Այնպիսի տպավորություն է, որ խոսելու թեմա չկա, մեր բոլոր հարցերը լուծված են, պրոբլեմ չունենք: Այն դեպքում, երբ երկիրը ծանրագույն մարտահրավերների առջև է կանգնած, ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ կարող է կատարվել մեր մոտ, տարածաշրջանում: Մանդատները պինդ բռնած, մտել են ինչ-որ թաքստոցներ: 

Իրենք չեն խոսում, դրա համար էլ Կարինե Նալչաջյանի պես նավթալինոտ դեմքերն առավոտից երեկո ճամարտակում են: Ընդ որում, այս նույն դեմքերը «կռուգով» անցնում են մամուլի բոլոր կենտրոններով՝ կարուսելի պես: Впрочем, это уже совсем другая история: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1171 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ