...

Տիկնոջը մի լավ «կառշեր» է անհրաժեշտ

Տիկնոջը մի լավ «կառշեր» է անհրաժեշտ

«Ինքնախաբեության էլ ի՞նչ աստիճան պետք է լինի, որպեսզի չտեսնեն, որ մեծագույն հիասթափություն կա: Որ կողմ շրջվում ես՝ թրքահոտ է գալիս, մարդիկ սկսում են հասկանալ, սթափվել, հիասթափությունն օրեցօր է մեծանում, մարդիկ հասկանում են, որ ինչ-որ շատ կարևոր արժեքների է սկսել հարված հասնել, նույնիսկ ֆիզիկական անվտանգության հարց է առաջ գալիս»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«ՉԻ». Հաճախ կարելի է լսել, որ իշխանությունների կադրային բանկը աղքատիկ է, բայց տեսնելով, թե ում են առաջին պլան բերում ռևանշիստները, կարելի է միանշանակ արձանագրել՝ նրանց մոտ պարզապես սով է: Սով չլիներ, չէին ակտիվացնի այնպիսի տարրերի, որոնք 2008 թվականին հիմնովին խայտառակվել են և մասնագիտական առումով ծաղրուծանակի ենթարկվել:

Տիկինը տարիներ շարունակ ծառայում է նրանց, որոնք փորձում էին Հայաստանում հաստատել գավառական բարքեր, մշակույթ, ճարտարապետություն, մարդկային փոխհարաբերություններ, որ ավելի շատ հատուկ են մեր արևելյան հարևաններին, բայց եկել և բողոքում է թրքահոտից:

Ֆիզիկական անվտանգության հարցը 2008 թվականին էր, երբ տիկնոջ նախընտրած իշխանությունները գնդակահարում էին ցուցարարներին, իսկ ինքը հեռուստաեթերից դա արդարացնում էր և միայն իրեն հայտնի թեզեր էր առաջ քաշում ցուցարարների հոգեվիճակի վերաբերյալ:

Փաստաբանների պալատի նախագահը, որ սույն տիկնոջ հետ ինչ-որ անհասկանալի կազմակերպություն է ստեղծել և փորձում է պաշտպանել ազգային արժեքները, պետք է գիտակցի, որ Նալչաջյանի համբավը որևէ լավ բան չի խոստանում իր նոր բռնած գործին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1282 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ