...

Այդպես էլ մնաց հոգեխանգարված

Այդպես էլ մնաց հոգեխանգարված

Հոգեբան Կարինե Նալչաջյանն ասել է. «Պարզվում է՝ նախորդ իշխանություններին շքեղությունները բավարարում էին, հիմա մեր նոր, այսքան ժողովրդասեր իշխանություններին չեն բավարարում»:

«ՉԻ». Փայլուն է: Այսինքն, այն, որ նախկին իշխանությունները 20 տարի շարունակ երկրի հարստությունները յուրացնելով՝ դարձել են միլիարդատերեր և, օրինակ, «Մոնումենտի» զբոսայգում շքեղագույն դղյակներ են կառուցել, դա նորմալ է, քանի որ կառուցել, վերջացրել են, թալանել, վերջացրել են և, բնականաբար, բավարարված են իրենց շքեղություններով, սա նորմալ է այս հոգեբանի կարծիքով: Նախկինները ագահ չէին, սահման կար իրենց ցոփ ու շվայտ կյանքին, որից այն կողմ չէին անցնում: 

Բայց մենք չենք զարմանում այս «հոգեբան» կոչվող տիկնոջ մտքի գոհարից: Սա այն նույն հոգեբանն է, որը 2008-ին պնդում էր, թե «հայրենիք», «ընտանիք», «հաղթանակ» բառերի կրկնությունը առաջացնում է զանգվածային հոգեխանգարմունք, ինչն էլ հետո բառացի կրկնում էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Մարտի 1-ի ոճրագործությունն արդարացնելիս: 

Հատուկ նման հոգեբանների համար հիշեցնում ենք «Կարգին հաղորդման» սքեթչերից մեկը:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ