...

Շանթը Նալչաջյանից ու Մադաթյանից պետք է տեղեկանք բերի, որ մեղսունակ է

Շանթը Նալչաջյանից ու Մադաթյանից պետք է տեղեկանք բերի, որ մեղսունակ է

«Հայկական կողմն ասում է, որ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա։ Կա դիտարկում, որ Նիկոլը խաբել է, բայց ես էլ ուզում եմ դիմել հոգեբաններին, գիտեք նրանց՝ Կարինե Նալչաջյան, Միհրդատ Մադաթյան, որպեսզի իրենք հստակեցնեն՝ Նիկոլն ադեկվա՞տ է, թե՞ ոչ»,- Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը:

«ՉԻ». Հեղափոխությունից հետո թերևս ամենավարկաբեկված բնորոշումը ադեկվատն է: Միքայել Մինասյանի ջանքերով քաղաքական դաշտ նետվեցին ադեկվատ մակնշմամբ այնպիսի դեմքեր և դեպքեր, որոնք ամբողջովին վարկաբեկեցին այդ բառը:

Բայց Շանթ Հարությունյանն ավելի հին է և կարող է հավակնել առաջին անադեկվատի տիտղոսին: Ընդունենք՝ Շանթի պայքարը Փաշինյանի դեմ արդարացված է, անգամ ընդունենք, որ այդ պայքարում նա դաշնակից է ընտրել նրանց, ովքեր իրեն տարիներով պահում էին բանտերում, բայց անադեկվատության բարձրագույն դրսևորում է նշել «հոգեբաններ» Նալչաջյանի և Մադաթյանի անունները: Այստեղ են ասել՝ ուրիշ հերոս-հոգեբանի անուն չգիտես: Ախր, տասը տարի առաջ էր, որ այդ նույն հոգեբաններն «ապացուցում» էին, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ցույցեր կազմակերպած ընդդիմության ղեկավարներն ադեկվատ չեն:

Եվ առաջին հերթին որպես պնդման ապացույց մեջբերում էին հենց Շանթ Հարությունյանի խոսքերը և ելույթների ժամանակ արված միմիկաները:

Հիմա, փաստորեն, մի քանի տարի բանտերում Նալչաջյանի և Մադաթյանի պատվիրատուների շնորհիվ անցկացնելուց հետո Հարությունյանը նրանց սկսել է վստահել: Այդ դեպքում, ճիշտ կանի կրկին հետազոտություն անցնի նրանց մոտ՝ թող տեղեկանք տան, որ Շանթը ամբողջովին ապաքինվել է, մեղսունակ է և կարող է անմնացորդ նվիրվել Քոչարյանի ու Սարգսյանի պայքարին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ