...

Ով ինչ է խոսում գժանոցում

Ով ինչ է խոսում գժանոցում

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզարշավին, հայտարարել է. «Իշխանություններն «Այո»-ի պարտության վտանգ են զգում, դրա համար էլ վարչապետն ինքն է մետրոյում բուկլետներ բաժանում»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց «Կարգին հաղորդման» սքետչերից մեկը, երբ հոգեբանի աշխատասենյակի դռան ցուցանակի վրա «Հոգեբան»-ի փոխարեն սխալմամբ գրել էին «Հոգեկան»:

Սա՝ իմիջիայլոց:

Մեր ասելիքն այլ է: Այսօր երբ բացում ես լրատվական կայքերի էջերը, զարմանահրաշ բաներ ես տեսնում:

Մեկը ներկայանում է հոգեբան, բայց խոսում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին:

Սահմանադրագետը խոսում է կորոնավիրուսի վտանգների մասին:

Քաղաքագետը խոսում է Գյումրիում ծեծի, բռնության ենթարկված աղջկա առողջության մասին:

Նեյրովիրաբույժը խոսում է ԼԳՏԲ-ի տարեկան ժողովի մասին: 

Գագիկ Ծառուկյանը խոսում է բարի գործերի, իսկ Վարդան Ղուկասյանը՝ աստվածային երևույթների մասին:

Էդմոն Մարուքյանը խոսում է ոչ մի բանի մասին չխոսելու մասին: 

Իսկ Սոֆյա Հովսեփյանը խոսում է ամեն ինչի մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ