...

Բա որ ասում էինք, սրա համար էինք ասում

Բա որ ասում էինք, սրա համար էինք ասում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք խախտումներ կան քարոզարշավի ժամանակ, կամ որևէ այլ վտանգ, ասել է. «Քանի որ մենք մեր դիրքորոշումը հայտարարել ենք, ասել ենք՝ երբ քարոզարշավը սկսվի, չենք մեկնաբանելու և ընդհանրապես չենք մտնելու քարոզչության մեջ, հետևաբար որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, ինչ վտանգ կա, վտանգ կա, թե չէ»:

«ՉԻ». Սա՝ ընդգծում ենք, խորհրդարանական խմբակցության ղեկավար է ասել: Մարդը հրապարակավ հայտարարում է, որ իրեն չի հետաքրքրում քարոզարշավը, իրեն հետաքրքիր չէ՝ վտանգներ կան, թե՞ չէ:

Այսինքն, եթե նույնիսկ վտանգներ կան, դա իրեն չի հետաքրքրում: Միգուցե իշխանությունները լայնամասշտաբ կեղծիքներ են պատրաստում, ցուցակներ են կեղծում, միգուցե ճնշումների և ահաբեկումների են ենթարկում մարդկանց, վարչական լծակներ են օգտագործում, մեկ է՝ Էդմոն Մարուքյանին դա հետաքրքիր չէ: 

Սա նշանակում է պաշտոնապես հայտարարել սեփական անպատասխանատվության մասին: Երկում էական քաղաքական գործընթացներ են ընթանում, որոնք պետության համար բախտորոշ նշանակություն ունեն, իսկ դա խորհրդարանական խմբակցության ղեկավարին հետաքրքիր չէ:

Սա մեզ հիշեցրեց 2015թ. Սահմանադրական հանրաքվեի գործընթացը: Միայն ՀԱԿ-ն էր կոնկրետ դիրքորոշում հայտնել և «ոչ»-ի քարոզարշավ էր իրականացնում: Էդմոն Մարուքյանին այդ հանրաքվեն հետաքրքիր չէր, որևէ կերպ ոչ մասնակցել, ոչ դիրքորոշում է հայտնել: 

Այ, այսպիսին պետք է լինի պետության շահերով, հանրության հոգսերով առաջնորդվող քաղաքական ուժը: Ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրել, գեղեցիկ խոսել, հուժկու ստատուսներ գրել: Բա որ ասում էինք, այս քաղաքական ուժը ոչնչով չի տարբերվում քոչարյանական-սերժական ուժերից, սրա համար էինք ասում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2265 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ