...

Էս աղբո՞վ էիք ուզում ժողովրդի քվեն ստանալ

Էս աղբո՞վ էիք ուզում ժողովրդի քվեն ստանալ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Միհրդատ Մադաթյանը գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանի սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով նույնպես ներկայացնում է Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանին, ԱԺ ամբիոնից պաշտոնապես հայտարարեց՝ որ Սպարապետը հեղաշրջում է իրականացրել Հայաստանում, ի նկատի ունենալով 1998 թվականի հայտնի դեպքերը՝ Տեր-Պետրոսյանի հեռացումը իշխանությունից և Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը։

Իսկ հիմա ուղղակի տրամաբանական հարց՝ ու՞մ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ի տեռորիստական ակտը ՀՀ Ազգային Ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի՞ն, ում հավատում և վստահում էր Սպարապետը, թե՞ տերպետրոսյանական ռեվանշիստներին, ովքեր այսօր էլ հանձնում են Հայրենիքը ի հակառակ Սպարապետի, պղծում և արժեզրկում են Սպարապետի տարած հաղթանակը»:

«ՉԻ». Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո քոչարյանականները սենց պլշած հարցնում էին. էս խի՞ կրվանք, էս ո՞նց եղավ: Էս ի՞նչ ժեխ, անհասկացող ժողովուրդ է, մեզ չգնահատեց, մեզ ձեն չտվեց: Մի քանի օր շարունակ ֆեյսբուքյան պատերի տակ վնսգտոցների ձայնը չէր լռում:

Այսինքն՝ դուք ուզում էիք էս աղբով ժողովրդի քվե ստանա՞լ: Այսինքն՝ տարբեր ծակուծուկերից հավաքել էիք բարոյազուրկների մի ամբողջ բանակ, մեյդան գցել, ամիսներ շարունակ զբաղվել ստեր ու զրպարտություններ տարածելով, հայհոյանքներ ու ամենավերջին կեղտոտ խոսքեր շաղ տալով ձեր մեդիաներից, ու դրանից հետո ժողովուրդը պիտի ձեզ ծափ տա՞ր: Էս չե՞ք դուք:

Թե՞ ձեզ թվում է, որ մենք իշխանություններին քննադատում ենք, վերհանում նրանց սխալներն ու տխմարությունները, պիտի ասենք՝ լավ, եկեք աչք փակենք ընդդիմության արածների ու ասածների վրա, ձեն չհանենք, մենակ իշխանությունների վրա կենտրոնանանք, դուք էլ դրանից ժրե՞ք: 

Ռոբերտ Քոչարյանը պիտի շաբաթը մեկ անգամ մոմ վառի, ղուրբան լինի Լևոն Տեր-Պետրոսյանին, որ վերջինս հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո կոչ արեց համախմբվել երկրի ղեկավարի շուրջ, որպեսզի երկրում արյունահեղություն չլինի, Քոչարյանին էլ չշպրտեն իր աթոռից: Բայց դե, ուրացողությունը սրանց կյանքի ամենահավատարիմ ուղեկիցն է եղել: 

Ու այդ նույն «ռևանշիստ» Տեր-Պետրոսյանը այս ընտրություններից առաջ Քոչարյանին առաջարկեց համախմբվել, թույլ չտալ երկրի հետագա գահավիժումը: Մերժեց այդ առաջարկը, պոզերը տնկած, էս աղբը շուրջը հավաքելով, որոշեց ամեն գնով՝ մենակով, իշխանությունը վերցնել: Հիմա ռևանշիստը ո՞վ էր. Լևո՞նը, թե՞ Ռոբերտը:

Ով ինչ խոսի, դուք՝ քոչարյանականներդ, ընդհանրապես խոսելու տեղ չունեք: Մինչև չգտնեք այն հարցի պատասխանը, թե ի՞նչ եք արել այս ժողովրդի հետ, որ այսքանից հետո ընտրություններում ձեզ մերժեց: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ