...

Կարող եք դեպիլյացիա էլ անել

Կարող եք դեպիլյացիա էլ անել

Քոչարյանի աջակից, հոգեբան Միհրդատ Մադաթյանը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանը հայ կնոջը զրկել է շպարվելու հաճույքից»:

«ՉԻ». Եվ աջակիցների այս «մատերիալից» Քոչարյանը փորձում է թիմ ստանալ: Թերևս չանդրադառնայինք այս կերպարին, եթե նա այդպիսին միայնակ լիներ աջակիցների խմբում: Բայց այնտեղ շատերն են նույն գծի մեջ և հայտարարում են, որ դիմակների միջոցով իշխանությունը փորձում է քչացնել Հայաստանի ազգաբնակչության քանակը:

Ընդհանրապես տպավորություն է, որ Քոչարյանը ուշ գիշերն է այցելել շուկա և ստիպված այնպիսի աջակիցների է գնել, որոնց ոչ ոք օրվա ընթացքում չի գնել, իսկ առավոտյան թափելու էին, որովհետև արդեն փչացած էին:

Կամ ինչ խտրականություն է խոսել միայն կանանց մասին: Օրինակ՝ Մադաթյանի երկրպագած քաղաքական գործիչներից մեկը նույնպես ցանկանում է դեմքը բոտեքս անել, ինչպես դա արել է նրա հետ քիմիական կապի մեջ գտնվող մեկ այլ օտարերկրյա գործիչ, բայց Փաշինյանի դիմակ կրելու պարտադրանքի պատճառով երբեմնի երիտասարդ թոշակառուն զրկվել է այդ հաճույքից:

Եվ, ի վերջո, կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը անձամբ Մադաթյանին թույլ է տալիս անել այն, ինչ մտքով անցնում է: Օրինակ, չէր խանգարի, եթե բակերը դեպիլյացիա աներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1054 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ