...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Վերջին օրերին համացանցում նորից տարածում են 1990-ականների մի տեսանյութ, որտեղ Վազգեն Սարգսյանը շեշտում է Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարությունը արցախյան հակամարտության ընթացքում ձեռք բերած հաջողություններում: Նշում է, որ Առաջին նախագահի շնորհիվ զենք-զինամթերքի հարց է լուծվել և այլն: Տեր-Պետրոսյանն էլ արձագանքում է, թե այդ կադրերը ավելի ուշ հրապարակվեն:

Հիմա սոցցանցերում կարդում ենք տեսանյութի հետ կապված մեկնաբանությունները: Զարմանալի բան է. նախկին իշխանությունների աջակիցները գրում են, որ Առաջին նախագահը ոչ մի ավանդ էլ չի ունեցել պատերազմում մեր ձեռքբերումներում, ուզում էր հողերը հանձներ, չէր թողնում, որ հայկական բանակը Գյանջան գրավեր:

Իսկ ահա այս իշխանությունների կողմնակիցներն էլ գրում են, որ սաղ Լևոնն է մեղավոր. ինքը ժամանակին հարցը չլուծեց, Ադրբեջանին կապիտուլյացիա չպարտադրեց, մի հատ ձևական զինադադար կնքեց ու չլուծված հակամարտությունը խեղճ Նիկոլի գլխին ջարդվեց: 

Ահա այսպես. ոչ մի հետևություն պատերազմում կրած մեր դառը պարտությունից:

«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ