...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

1990-ականներին նոր ձևավորված երեք կովկասյան երկրներում քաղաքական կյանքը տարբեր կերպ դասավորվեց:

Վրաստանում Զվիադ Գամսախուրդիան ազգայնական կարգախոսներով հասցրեց ընդամենը մեկ տարում երկիրը աղետի եզրին հասցնել. տարածքային կորուստներ, կառավարման անընդունակություն: Ստիպված եղավ հեռանալ Վրաստանից:

Ադրբեջանում Աբուլֆազ Էլչիբեյը ազգայնական կարգախոսներով 1992-ին եկավ իշխանության: Ընդամենը մեկ տարում հասցրեց երկիրը աղետի եզրին հասցնել. տարածքային կորուստներ, կառավարման անընդունակություն: Ստիպված եղավ հեռանալ քաղաքականությունից:

Հայաստանում իշխանությունը ստանձնեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Առանց ազգայնական կարգախոսների հասցրեց երկրում քաղաքական կայունություն հաստատել, արցախյան պատերազմում հաղթանակներ և տարածքային ձեռքբերումներ ունենալ, երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից:

2018-ին Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կարգախոսներով եկավ իշխանության: Ընդամենը երկու տարում հասցրեց երկիրը աղետի եզրին հասցնել, տարածքային կորուստներ, կառավարման անընդունակություն: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ