...

Տարանտինոյի «անփառունակ տականքները»

Տարանտինոյի «անփառունակ տականքները»

ԱԱԾ-ն տեսանյութով հրապարակել է նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարության շենք ներխուժած և այնուհետև ձերբակալված անձանցից մի քանիսի ցուցմունքները:

Նշված անձինք խոստովանել են իրենց մեղքը և զղջացել կատարվածի համար: Իսկ կառավարության նիստերի դահլիճ ներխուժած մի աղջիկ պատմել է. «Խմած ենք եղել, քույրս հեռուստացույցը ջարդեց, ես՝ աթոռները»:

«ՉԻ». Եթե մեկնումեկը Քվենտին Տարանտինոյի մեյլի հասցեն գիտի, թող ԱԱԾ-ի տեսանյութը ուղարկի իրեն: Դրա սյուժեով կարող է մի հատ ընտիր թրիլեր նկարահանել: Խոսքի՝ «Քրեական ընթերցվածք» կամ «Կառավարությունն՝ ազատագրված» վերնագրով: 

Ընդ որում, կարող է սյուժեում մի երկու ահաբեկչական մոտիվներ մտցնել: Սիրիացի վարձկաններին թմրանյութ էին տալիս, նոր քսի տալիս հայերի վրա: Էդ տեսարանը կինոյում ցույց է տալիս, որից հետո սահուն անցում է կատարվում Երևան, որտեղ տեղական վարձկաններին խմացնում են ու բաց թողնում Կառավարության շենքի վրա: Ով այս հարձակվողներից խոսեց, ասաց՝ խմած եմ եղել: 

Դե, Տարանտինոն սենց թե նենց արյան տեսարանների սիրահար է: Այնպես որ՝ կարող է այդպիսի տեսարաններ էլ նկարահանել: Խոսքի՝ Նառա Զոհրաբյանը արյուն է հեղում, «Սաքուլիկը» մի հատ պաշտոնյայի փորոտիքն է թափում: 

Էն երկու քույրն էլ լրիվ «Զիտա և Գիտա» ֆիլմից են: Մտել են նիստերի դահլիճ, աթոռ, սեղան, հեռուստացույց ջարդել, բայց էնքան խմած են եղել, որ չեն իմացել, որ քույրեր են, ու այդպես էլ թողել գնացել են, ամեն մեկը՝ իր ընտանիք: 

Հ.Գ. Իսկ ԱԱԾ-ին խորհուրդ կտանք իրենց հաղորդագրություններում զերծ մնալ այնպիսի արտահայտություններից, ինչպիսիք են՝ հարձակվողը «հակաիշխանական արտահայտություններ» էր անում, կամ հարձակումը կազմակերպվել էր «հակաիշխանական հայացքներ ունեցող անձանց կողմից»: Հակաիշխանական հայացքներ ունենալը կամ արտահայտություններ անելը քրեորեն պատժելի չեն: Նախկիններից մենակ դա՞ եք յուրացրել:
 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1085 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ