...

Թարգեք աստրազենեկան

Թարգեք աստրազենեկան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրել է. «Հյուսիսային պողոտայում գտնվող քովիդի պատվաստման կետին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացին, ցույց է տալիս կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ասում է՝ կցանկանար պատվաստվել չինական պատվաստանյութով, իսկ նրան պատասխանում են, որ նման փաստաթղթով չեն պատվաստում։ Ապա ավելացնում են՝ կացության կարգավիճակի դեպքում միայն աստրազենեկա կարող են պատվաստել»:

«ՉԻ». Վայ քու: Մեր մոտ մեծամասնությունը աստրազենեկա է պատվաստվել: Փաստորեն մեզ խաբել են կամ ուշադիր չեն նայել մեր փաստաթղթերը: Չեն ասել, որ ապեր, էդ աստրազենեկան թարգեք, դա թողնում ենք կացության կարգավիճակ ունեցողների համար, ճիշտը չինականն է: Մենք էլ չինականով պատվաստվեինք, մի քիչ մեզ հպարտ աբորիգեն զգայինք:

Իսկ հիմա էս աստրազենեկայով մի տեսակ ոնց որ եկվոր լինենք, կամ էլ՝ գյալմա: 

Դրա համար ճիշտը սեփական հողի վրա ապրելն է, լիարժեք անձնագրով, սոցքարտով: Եվ ընդհանրապես՝ անձնագրի հայկականն է ճիշտը, պատվաստանյութի՝ չինականը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ