...

Տասերեսանիության առաջամարտիկը

Տասերեսանիության առաջամարտիկը

«Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը` մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թվիթերյան գրառումը, ասել է. «Պարոն Վանեցյանը շատ կարևոր հայտարարություն է արել իր թվիթերյան էջում կապված նոր վարչապետ ընտրելու մասին, բայց շատ ցավալի է, որ պարոն Վանեցյանը չի ուզում արձանագրել, որ նոր վարչապետը իրավունք չունի լինի նույն թիմից»:

«ՉԻ». Սա այն նույն Վահան Բաբայանն է, որը ոչ միայն քննադատական խոսք չի ասել, երբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ էր դառնում, այլև 2017 թվականին նույնիսկ հայտարարել էր բառացիորեն հետևյալը. «Մենք պետականամետ քաղաքական ուժ ենք, սատարելու ենք ՀՀ նախագահի բարեփոխումներին»:

Այսինքն, եթե մարդը ՀՀԿ-ի թիմից է, ուրեմն ոչ միայն իրավունք ունի ՀՀ վարչապետ լինել, այլև նույնիսկ նման մարդու քայլերը պետք է ողջունել: Իսկ եթե ՀՀԿ-ից չէ, անունն էլ Սերժ Սարգսյան չէ, ուրեմն՝ ընդհանրապես իրավունք չունի վարչապետ լինել:

Երկերեսանիությունը այս մարդու դեպքում նորմալ երևույթ է. մի տասը հատ կուսակցություն ու դաշինք մենակ մենք գիտենք, որ փոխել է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ