...

Վարկանիշն աճում է, որովհետև քիչ է գողացել

Վարկանիշն աճում է, որովհետև քիչ է գողացել

«Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է»: Նման տեսակետ է հայտնել ռեֆորմիստների անունը կրող կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

«ՉԻ». Հիշեցնենք՝ սույն գործիչը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է փոխել 6-7 կուսակցություն: Կարիերայի սկզբում քննադատում էր Սարգսյանին և Քոչարյանին, հետո դարձավ նրանց նվիրյալ պաշտպանը: Հետո կրկին փոխեց տեսակետները և արդեն Ծառուկյանի թիմում սկսեց քննադատել Սարգսյանին: Հիմա նորից վերադարձել է ակունքներին:

Սերժ Սարգսյանի վարկանիշը երբեք բարձր չի եղել, որովհետև մշտապես օգտվել է Բաբայանի նման հաճախորդների ծառայություններից: Եվ երբեք չի բարձրանալու, որովհետև Սարգսյանը շարունակելու է օգտվել բաբայանների ծառայություններից:

Բայց այնուամենայնիվ հետաքրքիր է Բաբայանի տրամաբանությունը: Ինչո՞ւ է բարձրացել Սարգսյանի վարկանիշը: Քանի որ նա չի տալիս որևէ բացատրություն, փորձենք կռահել: Սարգսյանը մեղադրվում է մոտ 500 մլն դրամի դիզվառելիք յուրացնելու մեջ: Բարձրացել է վարկանիշը, որովհետև ծրագիրը եղել է մեկուկես միլիարդանոց, իսկ ինքը գրպանել է միայն ամբողջ գումարի մեկ երրորդը: Հանրության մոտ կտրուկ աճում է Սարգսյանի վարկանիշը, որովհետև մեկուկես տարի չխոսեց «իր ժողովրդի հետ», բայց գնաց Զագրեբ և զրպարտանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին:

Ինչևէ, հազար ասինք՝ Մելիք-Ադամյանում սոցիոլոգիական հարցումներ մի անցկացրեք՝ պարզելու, թե որքան է Սերժ Սագսյանի վարկանիշը:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2213 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ