...

Տղան դարդոտվել է

Տղան դարդոտվել է

«Հայաստան» դաշինքի համակիր Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի այցին Տաթևի վանական համալիր, գրել է. «Ռուսներն այստեղ միլիոնավոր դոլարներ ու ռեսուրսներ են ծախսում, բայց դեսպանին մեկուսացնում են հանրությունից, իսկ ԱՄՆ-ն ընդամենը թիրախային փոքր դրամաշնորհներ և քարոզչություն է անում, դեսպանին էլ մշտապես գործուղում է բնակավայրեր։

Արդյունքում ՌԴ-ն հանրային գիտակցության մեջ ընկալվում է որպես բռնության սիմվոլ, իսկ ԱՄՆ-ը՝ երազանքների հայրենիք ու բարեկամ»:

«ՉԻ». Քոռանանք մենք: Խեղճ տղան հալումաշ է լինում անարդար կյանքից: Բա, ամերիկյան դեսպանն ընդամենը մի հատ գնում է Տաթև, իսկ ռուսները այդ ընթացքում լիքը փող են ծախսում, բայց ռուսներին են անուն կպցնում: Դիմանալու չի:

Մենք հիմա այստեղ չենք ներկայացնի, թե ամերիկացիները 1990-ականներին ինչպիսի օգնություն են ցուցաբերել Հայաստանին՝ ֆինանսական, նյութական և քաղաքական (մենակ 907 բանաձևը հերիք է): 

Ոչ էլ ռուսների արածը կներկայացնենք՝ զենքի մատակարարում, քաղաքական օժանդակություն և այլն:

Բայց «Հայաստան» դաշինքի համակրին պետք է հիշեցնենք, որ իր առաջնորդի օրոք ռուսներն այստեղ միլիոնավոր դոլարներ ծախսելու կարիք չունեին, քանի որ Քոչարյանը նրանց ձրի հանձնում, նվիրում էր մեր եղած-չեղածը, մեր պետության ունեցվածքը, կարևորագույն ռազմավարական օբյեկտները: Ամբողջ գազաէներգետիկ համակարգը, խողովակաշարերը, էներգետիկ համակարգը, ռազմաարդյունաբերական գործարանները: Ու այդ ամենը հանձնում էր կապիտուլյացիոն պայմաններով: Ձրի: Կամ էլ՝ ինչ-որ պարտքեր էր կուտակում, ստիպված դրա դիմաց էր հանձնում: Ռուսաստանին էր հանձնում, ոչ թե՝ Ամերիկային: 

Ռուսաստանի հանդեպ բացասական վերաբերմունքն այդտեղից է սկսել ձևավորվել: Քոչարյանի իմաստուն քաղաքականության արդյունքում: Պուտինը մի անգամ նույնիսկ անկեղծ ասաց. ախպեր ջան, մենք ձեզանից ոչ մի բան չենք խլում, դուք եք ձեր նախաձեռնությամբ ձեր ունեցածը մեզ տալիս: Հիմա որ դա մինչև այժմ շահարկում են, օգտագործում են քաղաքական նպատակներով, ո՞վ է մեղավոր, թող ձեր առաջնորդը չաներ, չշահարկեին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ