...

Թողեք, թող ապրի Ծառուկյանը

Թողեք, թող ապրի Ծառուկյանը

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հորդորել է կուսակցության կառույցների միջոցով բոլոր ԲՀԿ-ականներին հասցնել իր տեսակետը, այն է՝ չընկճվել, երբեք հանրությունից չնեղանալ, շարունակել գործել հանուն երկրի ու ժողովրդի: «Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը նաև ասել է, որ ինքը մնալու է քաղաքականության մեջ»:

«ՉԻ». Հա, բայց ինչի՞ համար: Թողեք, մի քիչ էլ այդ մարդը իր համար ապրի, ստիպված երբեմն փողկապ չկապի, Հայաստանի տարբեր անկյուններում չգրկի տարեց կանանց, չլսի, թե ում կինը ինչու չի կարողանում ծննդաբերել, և այլն:

Ապրի այնպես, ինչպես ապրում է, օրինակ, Սամվել Ալեքսանյանը:

5 տոկոսը և խորհրդարանում փոքրիկ խմբակցությունը, միևնույն է, նրան չէին ազատելու որևէ իշխանության հետապնդումներից: 26 պատգամավոր ունենալու դեպքում կալանավորեցին, 5-6 պատգամավորի դեպքում ի՞նչ պետք է անեին: Կարծում ենք, որ այս անգամ Ծառուկյանն ականջալուր է եղել ընկերոջը՝ Ալեքսանյանին, և ոչ թե որդեգրած տարատեսակ աբովյաններին ու տոնոյաններին: Հասկացել է, որ խմբակցություն ունենալը բիզնեսի տեսանկյունից բալաստ է և ոչ թե ակտիվ:

Իսկ ընդհանրապես, ճիշտ կանի՝ վաճառի կուսակցությունը: Գնորդ անպայման կգտնվի: Արզաքանցյանի կինը հաստատ ամուսնու համար ավելի լավ կուսակցություն կգնի, քան մաշված, իր դարը ապրած Դեմոկրատական կուսակցությունն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ