...

Թողեք, թող աշխատեն

Թողեք, թող աշխատեն

Ուրեմն՝ Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումը նվազեցնում է միանգամից երեք անգամ։ Նույն օրը դոլարն ու եվրոն Հայաստանում արժեզրկվում են միանգամից մի 15-20 դրամով։ Խանութներում ձուն հաշված րոպեների ընթացքում 45 դրամից դառնում է 80 դրամ։ Իշխանությունների կողմից՝ ոչ մի արձագանք, ոչ մի պարզաբանում։ Ոչ այն է՝ Հայաստանում մի գիշերվա մեջ նավթի ու գազի պաշարներ են հայտնաբերվել, ոչ այն է՝ հավերն են կարդացել ԿԲ կանխատեսումն ու որոշել առժամանակ ձու չածել, ոչ այն է՝ ԿԲ-ն է իր կանխատեսումները համաձայնեցրել կառավարության ու հավերի հետ․․․

Բայց ավելորդ շահարկումների կարիք չկա։ Թողեք, թող տղաներն աշխատեն։ Փող։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ