...

Տվեցի՞ք, չխրատվեցի՞ք, ուրացա՞ք

Տվեցի՞ք, չխրատվեցի՞ք, ուրացա՞ք

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրել եմ ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ էին անցկացնում Նախիջևանում, իսկ հողատուն պատրաստվում էր ՍԴ հարցով հանրաքվեին։ Հիշում եմ, թե ինչ վայնասուն բարձրացավ գրածիս կապակցությամբ, ինչպես ոգևորվեցին նորաթուխ ու հնամաշ ապազգայինները, քանի խմբագրական ու ստատուս գրեցին իմ դեմ։
Վերնագիրը դրել էի «Նույնն է հիմա»։ Հիմա էլ է նույնը, որովհետև չխրատվեցինք ու չենք ուզում խրատվել։ Պարզապես հիմա մի հարց էլ ավելացավ․ Արցախը ոնց եղավ...

«Նույնն է հիմա։
Ասում եք` Կարսը ոնց եղավ, Սարիղամիշը ոնց եղավ… Ծովից ծովը ոնց եղավ…
Այ, հենց սենց էլ եղավ. մինչ թշնամիդ զենք էր հավաքում, դու տրնգի էիր պարում, մինչ թշնամիդ պատերազմի էր պատրաստվում, դու` Սարդարապատից ընդամենը երկու տարի հետո բոլշևիկյան ֆլեշմոբ էիր անում Ալեքսանդրապոլում ու ժողովրդիդ խաղաղության պատրաստում` ձեռքի հետ էլ կռվողներիդ հայհոյում` թե բա հոգնել ենք, խաղաղ ապրել ենք ուզում, իսկ դուք չեք թողնում թուրքերի հետ (որոնք արդեն հինը չեն, նորացել են, կրթվել են, էլ մեր հողերի վրա աչք չունեն) բարիշենք..․ հող տանք` բարիշենք, ազգ ու հավատք ուրանանք` բարիշենք..
Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն… Բարիշեցի՞ք… Չխրատվեցի՞ք…»:

«ՉԻ». Մենք էլ 100 տարի է մտածում էինք, թե ինչու դաշնակները մի ամսում կապիտուլյացիայի ենթարկվեցին, Հայաստանի 60 տոկոսը՝ Ղարսով, Արարատ լեռով, հանձնեցին թուրքերին: Դու մի ասա, Ալեքսանդրապոլում ֆլեշմոբ են արել: Թե ով է արել, Սպարտակ Սեյրանյանը չի ասում, բայց, որքան հասկացանք, անողները «Իմ քայլից» են եղել: Էդ անտեր ֆլեշմոբը չլիներ, դաշնակները մինչև Տրապիզոն ջարդելով գնալու էին:

Մենք էլ գիտեինք, թե դաշնակները Հայաստանի Առաջին Հանրապետությունը վարի տվեցին, որովհետև ընկել էին երազանքների գիրկը, ռեսուրսներ չունենալով՝ ծովից ծով էին ուզում, թուրքերը սրանց մի քանի անգամ առաջարկեցին հաշտության պայմանագիր կնքել, մերժեցին, վերջում էլ՝ ճիտը ծռած, գնացին Ալեքսանդրապոլ՝ նվաստանալու: Չէ, բանը ֆլեշմոբի մեջ էր:

Էն, ինչ դաշնակներն արեցին, 100 տարի անց նույնությամբ կրկնեց Նիկոլ Փաշինյանը: Մեկը մեկին: Ընկավ երազանքների գիրկը, հայտարարեց, թե Արցախը Հայաստան է ու վերջ, բանակցելու բան չունենք: Քանի անգամ առաջարկեցին հաշտության պայմանագիր կնքել, մերժեց, վերջում էլ հաշտության բարաթը ստորագրեց: 

Բայց չգիտես ինչու, դաշնակներն իրենց կապիտուլյացիան ֆլեշմոբի արդյունք են համարում, իսկ Նիկոլի կապիտուլյացիան՝ դավաճանության: Դե բարև ձեզ: 

Ընդ որում, եթե դուք Նիկոլին ընդամենը մի տարի առաջ եք զգուշացրել սպասվող պատերազմի մասին (իրականում՝ իբր թե զգուշացրել), ձեզ, այսինքն՝ դաշնակներիդ ու Նիկոլին, 25 տարի առաջ են զգուշացրել: Տվեցիք: Ուրացաք: Բարիշեցի՞ն… Բարիշեցի՞ք… Չխրատվեցի՞ք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ