...

Խորհրդարանի ամենաանսխալ պատգամավորը

Խորհրդարանի ամենաանսխալ պատգամավորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով երեկ իր հարցազրույցներից մեկին և դրա հետ կապված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձագանքին, ասել է.

«Մի փոքրիկ справочка հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում։ Դա մեկ, հնարավոր է շատ բան սովորեք և երկրորդ, եթե մի օր ես որոշեմ ձեր բոլոր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ այստեղից հայտնել՝ հետևանքները վստահ եմ հաստատ ձեզ հաճույք չեն պարգևի, և ես կարծում եմ, որ քննադատությանը պետք է ինչ-որ կերպ դիմանալ և հիշել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ և որևէ մեկն իրավունք չունի նրան դրա համար ծաղրել, կարող է ամենաշատը նրա հետ քննարկել և նրան համոզել։ Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունը»:

Օ՜, գոսպոձի, ձի, ձի, փայտե ձի, պառլամենտում կապեցի... Այս Լուսինե Բադալյանը ոնց որ Սոֆյա Հովսեփյանի «դվայնիկը» լինի, միայն թե նա լոլոներ է կարդում, իսկ այս մեկը՝ լուլուներ: Ու երկուսն էլ խիստ տրաքում են Արսեն Թորոսյանից:

Ասում ես՝ справочка, հա՞: Զգացվում է, որ Լուսինե Բադալյանը ժամանակին հայ դասական քաղաքական գործիչների հետ ակտիվ շփումներ է ունեցել, բառապաշարը այնտեղից է ժառանգել: 

Լավ, քանի որ Լուսինե Բադալյանը այնուամենայնիվ պատգամավոր է, այսինքն՝ պաշտոնյա, մենք իրավունք ունենք նրան քննադատել էլ, հեգնել էլ: Երկու ամիսը մեկ մի նախադասություն է ասում, ու դա անմիջապես ծիծաղի առարկա է դառնում: 

Պատճառն ակնհայտ է. նա մինչև հիմա չի հասկանում, թե որտեղ է գտնվում, ինչ է նշանակում՝ օրենսդրական գործունեություն: Արսեն Թորոսյանն էլ է սխալներ անում, իրեն էլ ենք քննադատում: Բայց ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը սխալվում: Որովհետև աշխատում է, իրավիճակը լարված է, բարդ ժամանակներ են, ամեն օր տասնյակ որոշումներ պետք է կայացնել, դրանց մեծ մասը՝ օպերատիվ ռեժիմով պետք է կայացվեն և նման իրավիճակում սխալներից խուսափել հնարավոր չէ: Անընդհատ աշխատող մարդը կարող է սխալվել:

Իսկ ահա Լուսինե Բադալյանի պես պատգամավորները չեն կարող սխալվել: Որովհետև բան չեն անում, որտե՞ղ սխալվեն: 1-2 ամիսը մեկ մի հատ տափակ միտք հայտնելը դեռ գործ անել չէ: Մենք պատգամավորներին գործով ենք գնահատում, ոչ թե՝ լոլո-լուլուներով:

Մեսին խաղադաշտում 90 րոպե խաղալով, ավելի շատ սխալ թույլ կտա, քան՝ եզրագծին կանգնած «աուտչիկը»: Իսկ մեր խորհրդարանում աուտչիկներ շատ կան, որոնք անսխալ են, անթերի: Հարգելի ընթերցողներ, մի հատ ձեռքը դրեք սրտներիդ, ու անկեղծ ասեք՝ այս 1,5 տարվա ընթացքում ինչո՞վ է ձեզ մոտ տպավորվել Լուսինե Բադալյանը: Ինչո՞վ է աչքի ընկել: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5139 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ