...

Հայտնի է Լուսինե Բադալյանի առաքելությունը

Հայտնի է Լուսինե Բադալյանի առաքելությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ասել է. «Ես պարտավոր եմ քննադատել առողջապահության նախարարությանը, քանի որ այդ հանձնաժողովի անդամ եմ և ինձ պատասխանատու եմ զգում։ Նախարարը չափերն անցած էր, սա առաջին դեպքը չի»:

«ՉԻ». Ինչպես Զիմզիմովը կասեր՝ «Էլի էս լոթին»: Այնպիսի տպավորություն է, որ Լուսինե Բադալյանը «Իմ քայլը» խմբակցություն է սողոսկել հատուկ Արսեն Թորոսյանի մասին խոսելու համար:

Այսինքն, ինչո՞ւ տպավորություն, հենց այդպես էլ կա. եթե այս երկու տարվա ընթացքում Լուսինե Բադալյանին հանրությունը հիշում է, ապա հիշում է բացառապես Արսեն Թորոսյանի վերաբերյալ քննադատություններով: Փորփրեք ինտերնետը. ուրիշ բան չեք գտնի: Գրեք Գուգլում «Լուսինե Բադալյան», հետն անպայման «Արսեն Թորոսյան» կբերի:

Փոխարենը այս պատգամավորը երբևիցե կոռուպցիայի, մարտի 1-ի, նախկին իշխանությունների կատարած հանցագործությունների, ՍԴ ճգնաժամի և նմանատիպ այլ մանր-մունր հարցերի մասին չի խոսել: Ինքը դրա ժամանակն ու հավեսը չունի, հազիվ է հասցնում հետևել Արսեն Թորոսյանի գործունեությանը:

Մեզ թվում է՝ ժամանակն է խորհրդարանում ստեղծել Արսեն Թորոսյանից տրաքվողների խմբակցություն, որի ղեկավարը հաստատ Լուլուն կլինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ