...

Տրամաբանական շղթա

Տրամաբանական շղթա

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն ասել է. «Սիգարետ ծխողը շատ հեշտությամբ ծխում է նաև մարիխուանա, մարիխուանա ծխողն էլ շատ հեշտությամբ անցնում է ավելի ծանր թմրամիջոցների»:

«ՉԻ». Սա հայտնի անեկդոտն է հիշեցնում. դասախոսը ուսանողին բացատրում է, թե ինչ է տրամաբանական շղթան: Հարցնում է՝ տանը ակվարիում ունե՞ք: Ասում է՝ հա:

Եթե ակվարիում ունես, ուրեմն բնություն ես սիրում: Եթե բնություն ես սիրում, ուրեմն գեղեցիկն ես սիրում: Եթե գեղեցիկն ես սիրում, ուրեմն կանանց էլ կսիրես: Եթե կանանց ես սիրում, ուրեմն նորմալ տղամարդ ես, արվամոլ չես:

Ուսանողը դուրս է գալիս լսարանից, որոշում կուրսեցուն բացատրել, թե ինչ է տրամաբանական շղթան: Հարցնում է՝ ակվարիում ունե՞ս: Կուրսեցին պատասխանում է՝ չէ: 

Ուսանողը շփոթված ասում է՝ ուրեմն դու գոմիկ ես: 

Այնպես որ, Արսեն Թորոսյանի տրամաբանական շղթայով ստացվում է, որ ով ծխում է, նա թմրամոլ է: Դե, սկզբի համար պոտենցիալ թմրամոլ: 

Հետևություն. թմրամոլության դեմ պայքարի առաջին քայլը պետք է լինի ծխելն արգելելը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ