...

Ու այս մարդը մեր առողջապահության նախարարն է եղել

Ու այս մարդը մեր առողջապահության նախարարն է եղել

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե «աշխատանքային այցով ԱԺ գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը, պարզվում է, ի հակառակ մի իշխանազավթ նախկին նախագահի կողմից արված մի անհաջող հումորի, բավական նորմալ ու զարգացող երկիր է, ժողովուրդն էլ՝ նորմալ, մեր պես ժողովուրդ․․․»։

Խոսքն ակնհայտորեն 90-ականներին տեղի ունեցած այն դրվագի մասին է, երբ Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայր Մերը գիտե՞ս» հարցի, կատակել էր, թե «չէ, ալբանացի եմ» (բնականաբար՝ նկատի ունենալով ադրբեջանական քարոզչության այն անհեթեթ պնդումը, թե ղարաբաղցիները ոչ թե հայեր են, այլ կովկասյան ալբանացիներ)։ Իսկ ահա ՔՊ-ական այս առանձնյակը, պարզվում է, անգամ չգիտի, որ միջնադարյան Աղվանքը ոչ մի կապ չունի Բալկանյան թերակղզու Ալբանիայի հետ՝ ճիշտ այնպես, ինչպես կովկասյան ալբանացիները (ի դեպ՝ քրիստոնյա ժողովուրդ, որի այբուբենի հեղինակն ամենայն հավանականությամբ Մեսրոպ Մաշտոցն է) ոչ մի կապ չունեն Բալկաններում ապրող (ի դեպ՝ մահմեդական) ալբանացիների հետ։

Բայց Արսեն Թորոսյանի ինտելեկտի այս փայլատակումը, ամեն դեպքում, օգտակար է։ Համենայն դեպս՝ հասկանալի է դառնում, օրինակ, թե ինչու առ այսօր Վիեննայի միջազգային օդանավակայանում հատուկ սենյակ կա բոլոր նրանց համար, ովքեր շփոթել են Ավստրիան Ավստրալիայի հետ, ինչու են մանկական տակդիրների վրա գրում «լվացքի մեքենայի մեջ գցելուց առաջ երեխային միջից հանել», և այլն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ