...

Ընտրության են գնում

Ընտրության են գնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ «Երկիր Մեդիայի» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ով պետք է լինի ընդդիմության վարչապետի թեկնածուն, առաջարկել է քվեաթերթիկ տպել, բաժանել հրապարակում հավաքված ժողովրդին, և թող ամեն մեկն իր ուզած թեկնածուի անունը գրի ու գցի համապատասխան արկղի մեջ։ «Առաջին 10-ը, ովքեր շատ ձայներ հավաքեցին, ես կարծում եմ, որ այդ 10-ի մեջ կլինեն անձինք, ովքեր հեղինակություն ունեցող անձինք են։ Եվ իհարկե պետք է դրվի, որ նախկինների վերադարձ չկա, ոչ ոք չի վերադառնալու նախկին ռեժիմով, էդ էլ պետք է ապահովել, որ էս թյուրըմբռնումներն էլ վերանան, որ էս բոլոր գործոնները, որոնք մեր ընդլայնումը լիարժեք չեն դարձրել, այդ բոլոր գործոնները չեզոքացնենք»։ 

ՉԻ.- Գործ չունեք, բալամ: Էն գլխից պարզ է, որ եթե նման քվեարկություն լինի, ամենաշատ քվե կստանա Ռոբերտ Քոչարյանը: Հա, 150 քվեարկողից 357-ն իր ձայնը կտա նրան: Իզուր տեղը էլի չարչարվելու եք, լցոնում անեք, ծեծուջարդ կազմակերպեք: Բա ձեզ պե՞տք է: Միանգամից ասեք, որ ձեր վարչապետի թեկնածուն Քոչարյանն է:

Մանավանդ, որ Քոչարյանը նախկին ռեժիմ չէ: ԺԵԿ-ից տեղեկանք կբերի, որ վերջին 10 տարում նա մշտապես ներկա, թարմ, ծյունինգ արված քաղաքական գործիչ է, որևէ կապ չունի նախկինների հետ, սրանով էդ հարցն էլ կլուծեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ